Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է մերձճակատային գոտում տեղակայված Ջոջուգ Մարջանլը գյուղ, որտեղ ծանոթացել է վերականգնման աշխատանքների ընթացքին, հաղորդում է Аrmenia.Az-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական կայքին:
Նախագահ Իլհամ Ալիևը բացել է գյուղի ճանապարհը, հետո այցելել է գյուղի բնակիչ Օգտայ Գազիևի տուն, ով այսօր պարգևատրվել է Աշխատանքի առաջին աստիճանի շքանշանով:
Հետո երկրի ղեկավարը ծանոթացել է նոր կառուցված դպրոցին: Այստեղ Իլհամ Ալիևը հանդիպել է ռազմական բուհերի մի խումբ կուրսանտների հետ:
Դրանից հետո երկրի ղեկավարը շրջել է գյուղում: