ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Խոլկոմբը հռչակագիր է ստորագրել փետրվարի 26-ը նահանգում «Խոջալուի հիշատակի օր» հայտարարելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանին, փաստաթղթում Խոջալուի կոտորածը նշվում է որպես սարսափելի ողբերգություն:
Սա Խոջալուի կոտորածի հետ կապված առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որը ստորագրվել է Ինդիանայի նահանգապետի կողմից: Փաստաթղթում նշված է, որ Խոջալուի ցեղասպանության ժամանակ սպանվել է ավելի քան 600 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծեր մարդիկ: Նշվում է, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Խոջալուի ողբերգությունն անվանել է «տարածաշրջանի ամենամեծ կոտորած»:
Փաստաթղթում Էրիկ Խոլկոմբն ընդգծում է, որ Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչվում է ողջ միջազգային հանրության կողմից, ներառյալ՝ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը: