Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում մեկնարկել են՝ մարտական կրակոցով համատեղ մարտավարական զորավարժություններ:
Այս մասին հայտնում է Armenia.Az- ը ՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:
Տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանցի և թուրք զինվորների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը՝ մարտական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման կատարելագործումն է, այդ թվում՝ հրամանատարների ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել՝ բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմական տեխնիկայի և այլ ռազմական միջոցների օգտագործման հմտությունների բարձրացմանը: