Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ կայացած եռակողմ գագաթնաժողովում:
«Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանդիսանում են հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Հակամարտության հետ կապված ներկայիս ստատուս քվոն անթույլատրելի է: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», – ասել է Իլհամ Ալիևը:
ARMENIA.AZ