Լիտվայի Սեյմի անդամները Խոջալուի ցեղասպանության 25-րդ տարելիցի կապակցությամբ փաստաթուղթ են ընդունել:
Ինչպես Аrmenia.Az-ին տեղեկացրել են Լիտվայում Ադրբեջանի դեսպանատնից, փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 20-րդ դարի վերջերի ամենաողբերգական հակամարտություններից է: Նշվում է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքները, ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ ստիպված են եղել լքել իրենց հարազատ վայրերը: «Չնայած, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության մասին 4 բանաձև է ընդունել, որոնք պահանջում են օկուպացված տարածքներից Հայաստանի Զինված ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրս բերումը, պաշտոնական Երևանը հրաժարվում է կատարել դրանք»:
Սեյմի անդամները Խոջալու քաղաքում տեղի ունեցած արյունոտ դեպքերը գնահատել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: