Կոլումբիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Կոլումբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ասսադ Խոսե Խատեր Պենան, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Trend-ին:
Նրա խոսքով, Կոլումբիան հետևում և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ասսադ Խոսե Խատեր Պենայի խոսքով, Ադրբեջանի և Կոլումբիայի միջև քաղաքական համագործակցությունը գտնվում է զարգացման փուլում:
«Մեր երկրների միջև քաղաքական կապը հաստատվել է ավելի քան 20 տարի սրանից առաջ: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա այդ ոլորտը դեռ բավականին զարգացած չէ: Կարծում եմ, որ դեսպանատան բացումը և նոր քայլերը կնպաստեն համագործակցության զարգացմանը»- . ասել է նա:
Armenia.az