ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած հերթական այցի արդյունքներով:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի կայքին, հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ այցելել են տարածաշրջան պետական պաշտոնյաների հետ հանդիպելու և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը մասնակցելու համար:
Համանախագահները հիշել են Սոչիում և Ուելսում նախագահների վերջին հանդիպումները և նշել, որ շփման գծի և սահմանի երկայնքով իրավիճակը կայունացել է այս ամառ նկատված լարվածության աճից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ հրադադարի խախտման վերջին դեպքերն ինտենսիվ բնույթ չեն կրի: Համանախագահները կոչ են արել կողմերին քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և, մասնավորապես, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունը կանխելու համար:
Armenia.az