Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ:
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում հրադադարը խախտել են 130 անգամ՝ կիրառելով 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետներ (27 արկ)», – ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են ինչպես Հայաստանի տարածքից, այնպես էլ օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից: