Հայերի Կովկասում բնիկ ժողովուրդ չլինելը և նրանց այլ վայրերից այստեղ գալը վաղուց է ապացուցվել մասնագետների կողմից:
Հայոց լեզուն ոչ մի կապ չունի կովկասյան լեզուների հետ: Այդ լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Հայտնի է, որ այդ լեզվաընտանիքում կան տարբեր լեզվախմբեր: Միշարք գիտնականներ, այդ թվում Ի. Դյակոնովը համարում է, որ հայերենը ավելի շատ մոտ է հուներեն լեզվին: Այդ փաստը ցույց է տալիս, որ հայերը պատմական ինչ որ ժամանակաշրջանում ապրել են հույների հետ հարևանությամբ և նրանք ազդեցություն են գործել միմյանց վրա: Սակայն հայերը նաև միջինասիկան ժողովուրդ չեն:
Նրանք մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերից ոչ շուտ, եկել են Առաջավոր Ասիա: Շատ հավանական է, որ նրանք ժողովուրդների մեծ տեղաշարժի ժամանակ եկել հասել են Փոքր Ասիա: Հայերի անունը առաջին անգամ նշվում է Դարեհի թագավորության ժամանակ գրված Բիսիթունի արձանագրություններում: Այդ արձանագրությունները գրվել են մ.թ.ա. 520-518 թվականներին: Այնտեղ մի քանի տողում նշվում է Արմենիա կոչվող վայրի անունը:
Նրանք անկախ չէին, գտնվում էին Աքեմենների պետության կազմում: Արձանագրություններում խոսվում է կայսրության դեմ նրանց ապստամբության մասին: Աքեմեններին պարտության մատնող Ալեքսանդր Մակեդոնացու օրոք նույնպես խոսք չէր կարող լինել հայերի անկախության մասին: Որովհետև Մակեդոնացու կայսրությունում ոչ ոք անկախություն չուներ: Սակայն այն ժամանակ Կովկասի մեր ապրած մասը անկախ էր: Որովհետև Ալեքսանդր Մակեդոնացին չէր հասել այստեղ: Մ.թ.ա. 5-րդ դարում այստեղ ապրում էին կասպերը, իսկ ավելի ուշ ալբանները:
Հայերը մ.թ.ա. 2-րդ դարում Արտաշեսի օրոք իբր կարճ ժամանակշրջանում ունեցել են անկախ պետություն: Մ.թ.ա. 96-95 թթ. Պարթևների տիրակալների մոտ պատանդ եղած Տիգրան II-ը կասկածելի պայմանագրերի միջոցով ստեղծում է իր իշխանությունը: Նա մի քիչ ուժեղանալուց հետո շարժվում է Սիրիայի ուղղությամբ և մի քանի քաղաքներ է գրավում: Մ.թ.ա. առաջին դարի 69 թվականին սկսվում է Հռոմի զորավար Լուկուլլի արշավանքը դեպի արևելք: Լուկուլլը ավերոմ է Եփրատ գետի վերին հոսանքում գտնվող Տիգրանակերտ քաղաքը: Հայ հետազոտող Սարգյանը գրում էր, որ այդ Տիգրանակերտ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 87 թվականից ոչ շուտ: Տիգրան II-ը երբեք արշավանք չի կատարել դեպի Կովկաս: Բնականաբար, դրա համար էլ Կովկասում չի եղել Տիգրանակերտ քաղաք: Լուկուլլի Հռոմ կանչվելուց հետո, հերթական արշավանքը կազմակերպում է Պոմպեյը, որը ծանր պարտության է մատնում Տիգրանին: Նա իր ողջ գանձարանը հանձնում է Պոմպեյին և ծունկ է չոքում նրա առաջ:
Այնպես, որ հայերը ոչ մի պետություն չունիեն Կովկասում: Բնականաբար, ինչպես որ մարդիկ ցրվել էին տարբեր վայրերում, այդպես էլ հայերը կարող էին լինել այստեղ: Սակայն նրանք չունեին իրենց պետությունը: Իսկ «Ծովից ծով», «Մեծ Հայաստան» արտահայտությունները սոսկ երևակայության արդյունք են: Եթե նույնիսկ մի քանի հարյուր կիլոմետրից մեկ մի հայ կանգնեցնեին, այդ դեպքում ևս նրանք չէին կարող ընդգրկել այդ տարածքը: Որովհետև այն ժամանակ հայերի թիվը ավելի քիչ էր: Եվ եթե ներկա ժամանակ ողջ աշխարհում հայերի թիվը առավելագույնս 7-8 միլիոն է, ապա այն ժամանակ այդ թիվը մի քանի անգամ պակաս է եղել դրանից: Ճիշտ է, Կովկասում ցրված վիճակով ապրում էին հայեր ևս:
Ռուս գիտնական Շավրովը 1911 թ. հրատարակած գրքում գրում էր, որ 1928 թ. մինչև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրվելը, Կովասում ապրում էին մոտ 300 հազ. հայեր: Իսկ 20-րդ դարի սկսզբներին այս տարածքներում նրանց թիվը հասել էր 1 մլն 300 հազարի, որից 1 մլն-նից ավելը Ռուսաստանի վարչական գերատեսչությունների կողմից այստեղ վերաբնակեցված բնակչությունն էր: Պասկևիչի և Գրիբոյեդովի աշխատություններում մանրամասն նկարագրված են այդ վերաբնակեցումների մասին: Նրանց միջոցներ էին տրամադրում և հետևում, ոպեսզի նոր վայրերի կլիման համապատասխանի նրանց նախկինում ապրած վայրերի կլիմային: Այնինչ, իրենց հարազատ վայրերից բռնի տեղահանված, լեռնային վայրերում ապրած արբեջանցիներին վերաբնակեցրել էին հարթավայրային շրջաններում:
Հայերին Ղարաբաղում վերաբնակեցրել են հատկապես ամռան ամիսներին՝ ադրբեջանցիների ամառանոցներում գտնվելու ժամանակ: այսպիսով, այդ տարածքները երբեք չեն պատկանել հայերին: Իսկ մի շարք կրոնական հուշարձանները պարզապես յուրացրել են: IV-րդ դարի առաջին կեսին այստեղ ապրող ալբանները ընդունել են քրիստոնեական կրոնը: Եվ այդ կրոնը եղել է Կովկասյան Ալբանիայի պաշտոնական կրոնը:
V-րդ դարի կեսերին պատերազմ է տեղի ունեցել Բյուզանդիայի ու Սասանյանների պետությունների միջև: Իրենց կրոնակիցները հանդիսացող Բյուզանդիայի հանդեպ քրիստոնյա ալբանների նվիրվածությունից խուսափող Սասանիները սկսեցին այդ տարածքներում ևս տարածել զրադաշտությունը: Իհարկե, այստեղ կային զրադաշտական համայնքներ, սակայն ժողովրդի մեսամասնությունը քրիստոնյա էր: Դրա համար էլ իշխաններին հրավիրելով իրենց մայրաքաղաքները, զրադաշտականությունը ընդունելու համար ճնշում են գործադրել: Զավթման վտանագի առջև կանգնած ալբանների մի մասը 450-րդ թվականին ընդունել է զրադաշտականությունը: Սակայն ընդամենը մեկ տարի հետո ժողովուրդը ապտամբություն է բարձրացրել և երկրից վտարել է զրադաշտական քուրմերին (մագերին):
Իսկ ավելի ուշ Իսլամական խալիֆաթի օրոք, ձեռք չեն տվել մեկ Աստծոն ընդունող քրիստոնյաներին, իսկ զրահադաշտությանը դավանողները ընդունել են մահմեկական կրոնը: Քեիստոնյաները երկար ժամանակ ապրել են այս տարածքներում: Նույնիսկ Մխիթար Գոշը կանոնագիրք է պատրաստել քրոստոնյա բնակչության համար:
1836 թ. ռուսական կայսրին առընթեր Սինոդը այստեղի ալբանական եկեղեցիները հպատակեցրել է հայկական եկեղեցուն: Շատ կարևոր ռազմավարական դիրքերում ապրող մահմեդականների Իրանի և Թուրքիայի հանդեպ նվիրվածությունից խուսաող Ռուսաստանը մեծ թվով հայեր է վերաբնակեցնում այդ տարածքներում: Եվ այսպես, սկսում է ղեկավարել՝ «բաժանիր և տիրիր» սկզբունքով: Մեզ վերջնականապես անջատում են մեր արմատներից: Իսկ հայերից օգտվում են մեր դեմ մղած պայքարում:
1808-1809 թթ. վերաբերյալ առկա են Ռուսաստանի ռազմական ճշգրիտ տոպոգրաֆիկ քարտեզներ: Հայտնի է, որ ռազմական քարտեզներում հատուկ ուշադրությամբ են մոտեցել տեղանունների ճիշտ գրելուն: Այդ քարտեզների հետ ծանոթացողները կարող են Հայաստան անվանվող տարածքում հանդիպել անթիվ, անհամար ադրբեջանական տեղանունների: Շատ եմ ցանկանում, որպեսզի իրողությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար նորից վերահրատարկավեն այդ քարտեզները:
Իլյաս Բաբաև
Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ