Արևմտյան Հայաստանից՝ ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների տեղահանման ժամանակաշրջանը սկսվել է՝ 1801 թ. Ռուսաստանի կողմից Արևելյան Վրաստանը բռնակցելու և Լոռի-Փամբակի տարածաշրջանը ռուսների ձեռքն անցնելու պահից:
1801 թ. հուլիսի 13-ին գեներալ-մայոր Լազարևը կովկասյան զորքերի հրամանատար Կնորրինգին հղած զեկույցում նշում է, որ Փամբակի գավառի 14 գյուղերից մոտ 5-6 հազ. ադրբեջանցի բնակիչները լքելով տարածաշրջանը, ապաստան են գտել Իրավանի խանության տարածքում: Հետագայում Փամբակի գավառի ադրբեջանցիների մի մասը Ռուսաստանի հպատակության տակ անցնելու համար ապստամբություն են բարձրացրել: 1804 թ. հուլիսին նրանք Փամբակի Ռահիմ ու Սաիդ բեկերի հովանավորության ներքո գավառից փախչելով, ապաստան են գտել Կարսի փաշայությունում: Նրանց ետ վերադառնալու համար իշխան Ցիցիանովը բազմիցս դիմել է Մուհամմեդ փաշային:
1804 թ. գարնանը Իրավանի խանության տարածքից 2 հազ. հայեր գաղտնի փախչելով, անցել են ռուսների հովանավորության տակ և նրանք բնակեցվել են Լոռի-Փամբակի շրջանում: Նույն տարում ռուսական զորքերը մտել են Շորայել: 1805 թ. հոկտեմբերի 20-ին Շորայելի սուլթան Բուդագն ու իշխան Ցիցիանովը Գյանջայում՝ Շորայելի մշտապես Ռուսաստանի ենթակայության տակ անցնելու մասին փաստաթուղթ են ստորագրել: Հենց դրանից հետո էլ սկսվել է այդ տարածքում ապրող ադրբեջանցիների փախստականության ժամանակաշրջանը: Շորայելի գյուղերի Գարափափագ ցեղից եղող բնակչության մի մասը 1807 թ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում լքելով իրենց հայրենի վայրերը, ապաստան են գտել Իրավանի խանության ու Կարսի փաշայության տարածքներում:
(Վագիֆ Արզումանլի, Նազիմ Մուստաֆա, Պատմության սև Էջերը. Բաքու, 1998 թ. էջ 18-24)