Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ մարզը և նրան հարակից 7 շրջաններն ավելի քան 20 տարի է գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Այդ օկուպացիայի հետևանքով կոպտորեն խախտվել են ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները»:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ TÜRKSOY-ի անդամ երկրների ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովների 5-րդ հանդիպմանն ունեցած ելույթում:
Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի կողմից որոշում է ընդունվել օկուպացված տարածքներում առկա մշակութային արժեքների պաշտպանության մասին:
«Ցավոք, Հայաստանն այս տարիների ընթացքում չի կատարել ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, ոչ էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի պահանջները: Օկուպացված ադրբեջանական տարածքներում Հայաստանը նպատակաուղղված կերպով ոչնչացրել է մեր հուշարձանները, թալանել է մեր թանգարանները»:
Armenia.Az