Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անցել է նորմալ և կառուցողական մթնոլորտում։
Այդ մասին ասել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Trend-ին։
«Երկար ժամանակից հետո առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կազմակերպվել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպում։ Դա հերթական անգամ հաստատում է, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, և բանակցային գործընթացը անցկացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կցանկանայի հիշեցնել, որ այս տարվա մարտի 9-ին հանդես գալով հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ նշել են բանակցությունների ձևաչափի փոփոխման անընդունելիությունը։ Ինչպես գիտեք, Հայաստանի կողմից կան նման հավակնություններ, իսկ Ադրբեջանը կտրականապես բողոք է հայտնել դրա դեմ»,-ասել է Հիքմեթ Հաջիևը։
Բաժնի ղեկավարի խոսքով, այսօրվա բանակցային գործընթացը հերթական անգամ ցուցադրել է, որ հակամարտության կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև են անցկացվում հակամարտության կարգավորմանը ուղղված բանակցությունները։
«Ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է ձևաչափին, ևս մեկ անգամ ևս կցանկանայի նշել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է դեմառդեմ հանդիպում, որը տևել է ավելի քան երկու ժամ, անցկացվել են բանակցություններ։ Այնուհետև բանակցությունները շարունակվել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների և համանախագահների ներկայությամբ։ Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են երեք ժամ»,- հավելել է Հաջիևը։
Նա ընդգծել է, որ նման ձևաչափում բանակցությունների շարունակումը խթանում է ընդհանրապես հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացին։
«Արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և համանախագահների կողմից արվել է նոր՝ «3+2» ձևաչափով համատեղ հայտարարություն, և այդ հայտարարությունում նշվում են բանակցային գործընթացի հիմնական հարցերը, ինչպես նաև անցկացվել է սուբստանտիվ պահերի շուրջ կարծիքների փոխանակում։ Ինչպես նաև ընդգծվում է խաղաղ գործընթացի առաջընթացի համար ընդունելի և բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, նշվում են այնպիսի պահեր, ինչպես բանակցությունների գործընթացում կոնկրետ և արդյունքներին ուղղված քայլերի կարևորությունը։ Ինչպես նշվում է հայտարարությունում, պետության ղեկավարի և վարչապետի միջև քննարկումների ժամանակ արտահայտվել են՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնելու, բանակցային գործընթացի առաջընթացի հետ կապված հարցերի մասին կարծիքներ։ Կցանկանայի նշել նաև այն, որ երկրների ղեկավարների այս հանդիպումից առաջ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև անցկացվել է չորս հանդիպում։ Վերջին հանդիպումը կայացել է Փարիզում 2019 թվականի սկզբին։ Դրանց ժամանակ քննարկվել են հրադադարի ռեժիմի հետ կապված հարցեր։ Ընդհանուր առմամբ, հարկավոր է հաշվի առնել, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը հանդիսանում է՝ սուբստանտիվ բանակցությունների անցկացման գործընթացին զուգահեռ ուղղություն, մեկը պետք է լրացնի մյուսին։ Արդյունքում կցանկանայի կրկին անգամ ասել, որ Վիեննայում անցկացված բանակցությունները անցել են նորմալ և կառուցողական մթնոլորտում։ Ամենագլխավորը՝ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, այդ գործընթացին հայկական կողմի մասնակցությունը բացահայտ հաստատել է ձևաչափի անփոփոխությունը»,- հավելել է Հաջիևը։