«Ռուսաստանը միշտ աջակցել է միջոցառումներին, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը»:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հերթական հանդիպման կազմակերպման վրա: «Այդ կապակցությամբ՝ նրանք հուլիսին Բրյուսելում հանդիպել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Խորհրդակցությունները շարունակվում են: Սեպտեմբերի երկրորդ կեսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում համապատասխան հայտարարություն կարվի: Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հատուկ ուշադրություն է հատկացվում»: