Ռամիզ Սևդիմալիև
Քաղաքական գիտությունների դոկտոր
Ահաբեկչությունը ոչ միայն սոսկ քաղաքական, սոցիալական կամ կրոնական բողոքի արտահայտության մի ձեւն ու միջոցն է, այլ նաեւ աշխարհաքաղաքական մրցակցության գործիք է եւ հետեւաբար, միշտ եղել է մեծ քաղաքականության զենքը: Մի շարք ահաբեկչական կազմակերպությունները ձեւավորվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ առաջատար երկրների միջեւ ընթացող աշխարհաքաղաքական դիմակայության սրման ժամանակաշրջաններում, որոնք նպատակ էին հետապնդում դրա միջոցով անուղղակի ազդեցություն գործել իրադարձությունների զարգացման վրա եւ օգտագործելով այսպես կոչված «ազգային հարցի» խաղաքարտը՝ շահարկել առկա իրավիճակը այս կամ այն երկրում, կամ տարածաշրջանում: Այս դեպքում անտեսանելի պատերազմի իրականացումը, այդ թվում պայքարի ահաբեկչական ձեւերի օգտագործումը դառնում է նրանց ռազմաքաղաքական ռազմավարության հիմքը:
18-19-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսում է թուլանալ, որի տարածքը իր բարենպաստ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական տեսանկյունից միշտ եղել է բազմաթիվ երկրների ուշադրության կենտրոնում: Օսմանյան պետության դեմ Ցարական Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ավստրիայի եւ Իտալիայի իրականացրած զավթողական քաղաքականությունը, որն ուղղված էր նրա թուլացմանն ու տապալմանը, այս շրջանում ավելի խորացավ: Մերձավոր Արեւելքում իրենց դիրքերը ամրապնդելու եւ Միջերկրական ծովն ազատ մուտք գործելու համար այդ պետությունները պարբերաբար շահարկում էին այսպես կոչված «ազգային հարցի» խաղաքարտը: Նրանք անմիջական շփումներ էին հաստատում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, մասնավորապես էթնիկ հայերի հետ՝ տրամադրելով նրանց բարոյական, ֆինանսական, նյութական աջակցություն, որպեսզի ստեղծել բազմաթիվ ահաբեկչական կազմակերպություններ: Առաջատար տերությունների նման քաղաքականությունը 19-րդ դարի երկրորդ կեսին հանգեցրեց ահաբեկչության հատուկ տեսակի ձեւավորմանը, որի ամենավառ օրինակը հանդիսանում էր հայկական ահաբեկչությունը, որը հիմնվում էր ագրեսիվ անջատողականության եւ ազգային անհանդուրժողականության վրա: Ահաբեկչության նման ձեւը, որը ահաբեկչական գործունեության ժամանակակից պրակտիկայում լայն տարածում է գտել, բնութագրվում էր իր անսահման դաժանությամբ, որը ուղեկցվում է էթնիկ զտումներով, զանգվածային կոտորածներով եւ մեծ թվով մարդկային զոհերով: Նա հագեցված է բացառիկ կործանարար ուժով, որն ընդունակ է հասարակության մեջ ծավալել սոցիալական լարվածություն եւ գրգռել էթնիկ ատելություն, որոնք հանգեցնում են պետության ոչնչացմանը: Բնականաբար, այդ տերություններից յուրաքանչյուրը իր աշխարհաքաղաքական ու զավթողական նպատակներին հասնելու համար համապատասխան ձեւով ձգտում էր թուլացնել Օսմանյան կայսրությունը եւ այն իրականացնում էր տարբեր ուղղություններով:
Այս համատեքստում, որպես մեծ տերությունների քաղաքականության գործոն, հայկական ահաբեկչության ձեւավորման պատճառն ու պատմությունը ընկալելու համար, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել ցարական Ռուսաստանի զավթողական քաղաքականության վրա, որի նպատակն էր տապալել Օսմանյան կայսրությունը եւ հաստատել իր գերիշխանությունը Բոսֆորի նեղուցում, որի իրականացման գործում հայերը բազմիցս դարձել են մանրադրամ:
Ինչպես հայտնի է, 1813 թ. Ռուսաստանի եւ Պարսկաստանի (այժմ Իրան – Ռ.Ս) միջեւ կնքված Գյուլիստանի պայմանագրից հետո, Ադրբեջանի պատմական տարածքները, որը սկիզբ է առնում Իրանի եւ Խորհրդային Միության միջեւ հաստատված սահմանային գծից՝ անցան Ռուսաստանի վերահսկողության տակ: Ապա հետեւեց 1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը, ըստ որի, Ադրբեջանի մյուս տարածքները՝ Իրավանի եւ Նախչըվանի խանությունները հանձնվեցին ցարական Ռուսաստանին: Պետք է նշել, որ այդ ընթացքում հայկական զինված խմբավորումները առաջին անգամ էր, որ մասնակցում էին այդ ճակատամարտերում եւ Ռուսաստանը հասկացավ, որ նա հայերին կարող է օգտագործել ապագայում իր նպատակներն իրականացնելու համար:
Այդ պայմանագրերի ստորագրումը հանգեցրեց ողբերգական հետեւանքների, որից հետո սկսվեց ադրբեջանական ժողովրդի մասնատումը, պատմական հողերի բաժանումը, այսպես կոչված «Հայկական հարցի» քաղաքական օրակարգի մեջ ընդգրկումը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ժողովրդագրական իրավիճակի փոխման ուղղությամբ ձգտումների իրականացումը: Հենց այս պահից սկսվեց Հարավային Կովկասի տարբեր տարածքներում հայերի զանգվածային բնակեցումը, որոնք ցարական Ռուսաստանի աջակցությամբ սկսեցին ճնշել տեղի ադրբեջանցիներին: 1828-1829 թթ. Մերձավոր Արեւելքի երկրներից 130.000 հայեր վերաբնակեցվեցին Ադրբեջանի պատմական հողերում, իսկ ավելի ուշ այդ հողերում վերաբնակեցվեցին ևս 600 հազար հայեր: Ըստ ռուս գիտնական Ն.Ի.Շավրովի՝ 19-րդ դարում Ադրբեջանի պատմական տարածքներում վերաբնակեցված էթնիկ հայերի ընդհանուր թիվը կազմում էր ավելի քան մեկ միլիոն մարդ: Չնայած նրան, որ Իրավանի, Նախչըվանի եւ Ղարաբաղի խանություններում վերաբնակեցված հայերը փոքրամասնություն էին կազմում ադրբեջանցիների համեմատ, 1828թ. մարտի 21-ին կայսր Նիկոլայ I-ի համապատասխան հրամանագրով՝ Նախչըվանի եւ Իրավանի խանությանները վերացվեցին: Նրանց փոխարեն ստեղծվեց նոր վարչական միավոր՝ «Հայկական մարզը», որը 1849 թ. վերանվանվեց Իրավանի նահանգ: Նման արհեստական տարածքային բաժանումներով, ըստ էության, ստեղծվում էր նախադրյալներ՝ հետագայում էթնիկ զտումների եւ անջատողական քաղաքականության իրականացման համար: Անցած 200 տարիների ընթացքում նախ ցարական Ռուսաստանի եւ հետո Խորհրդային Միության կողմից Հարավային Կովկասում իրականացված քաղաքականության արդյունքում ադրբեջանցիները բռնի տեղահանվեցին իրենց հայրենի եւ պատմական հողերից՝ դառնալով այդ քաղաքականության զոհը:
Մյուս կողմից 18-19-րդ դարերում Միացյալ Նահանգների կառավարությունը սկսեց Միջերկրական ծովում ընդլայնել իր առեւտրային և ռազմական քաղաքականությունը, որն անցկացվում էր գաղափարական թափանցելիության հետ զուգընթաց: Ամերիկյան բողոքական միսիոներները իրենց առջև նպատակ էին դրել, որպեսզի նվաճել քրիստոնեության սուրբ հողը, որը գտնվում էր Օսմանյան պետության վերահսկողության տակ: Միսիոներները իրականացնում էին տնտեսական, քաղաքական եւ ռազմական հետախուզություններ: Նրանք իրականացնում էին լայնամասշտաբ ամերիկամետ քարոզչություն, ձգտում էին հաստատել սերտ կապեր իշխող շրջանակների հետ եւ մեծ ուշադրություն էին դարձնում տեղացի գործակալների պատրաստմանը: Չնայած նրան, որ միսիոներները ձեւացնում էին, թե իբր նրանք գործում են միայնակ եւ կառավարության հետ ոչ մի կապ չունեն, բայց ըստ էության, նրանք միշտ էլ ակտիվորեն օգտվել են պետության աջակցությունից: Արեւելքում ստեղծվել էր Ամերիկայի միսիոներների լավ մտածված և սիստեմատիկ գործող ցանց: 1810 թ. Բոստոնում (Մասսաչուսետսի նահանգ) ձեւավորվել էր «Ամերիկյան բյուրո, որը կարգավորում էր արտասահմանում գտնվող միսիոներների գործունեությունը»: Այդ բյուրոն, որի կանոնադրությունը հաստատվել էր 1812 թ. Մասսաչուսետսի նահանգի գերագույն դատարանի կողմից՝ հետագայում վերածվեց արտասահմանում, հիմնականում Արեւելքում միսիոներական առաքելություն իրագործող գործակալների գործունեությունը կազմակերպող կենտրոնի: Այդ առաքելությունը, որը ներկայացվում էր, որպես բարեգործություն, իրականում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի ձեռքում վերածել էր խաղալիքի եւ բոլորովին այլ նպատակ էր հետապնդում: Բնականաբար, ոչ մահմեդականները, ոչ հրեաները, եւ ոչ էլ քրիստոնեության տարբեր դավանանքների ներկայացուցիչները չընդունեցին բողոքականությունը: 1821 թ. մի խումբ ամերիկացի միսիոներներ Երուսաղեմում անհաջողության մատնվելուց հետո, բնակություն հաստատեցին Բեյրութում (Լիբանան) եւ այնտեղ նրանց հաջողվեց համուզել երկու էթնիկ հայերի՝ Գրիգորի Վարտապետին ու Կարապետ Դիոնիսին ընդունել բողոքականությունը: Այնուհետեւ ամերիկացի միսիոներները սկսեցին զարգացնել իրենց գործունեությունը Օսմանյան պետության նաեւ մյուս տարածքներում: Նրանք նախ Ստամբուլում, իսկ ավելի ուշ Բուրսայում, Տրապիզոնում, Վանում, Բիթլիսում, Կոնիայում, Էրզրումում, Մարաշում, Մարդինում բացեցին իրենց շտաբ-գրասենյակները: Ըստ Ն.Ա.Խալֆինի՝ 19-րդ դարի 80-ական թթ. Թուրքիայում կային 45 «հիմնական» եւ 254 «օժանդակ» ամերիկմետ միսիոներական կետեր, 98 եկեղեցի եւ 129 միսիոներներ: Ն.Ա.Խալֆին վկայակոչելով ռուսական ճամփորդ Պոտյատինին՝ գրում էր, որ «դեռ 1845 թ. Փոքր Ասիայում կային ընդամենը 34 բողոքական միսիոներներ, 12 տեղացի օգնականներ, 7 դպրոց, որտեղ սովորում էին երկու սեռերից բաղկացած 135 աշակերտներ, իսկ 1890 թ. կային 177 միսիոներներ, 791 տեղացի օգնականներ, 117 եկեղեցի, 11,709 հայ բողոքականներ, 464 տարրական դպրոցներ, 26 արական դպրոցներ, 18 օրիորդաց դպրոցներ եւ 5 վարժարաններ, որտեղ սովորում էին 16,990 աշակերտներ … Այսպիսով բողոքականների ընդհանուր թիվը հասել էր 28667 մարդու … Իսկ բողոքական քարոզչությունը խոստովանում էր ապագայում հասնել ավելի հաջող առաջընթացի»:
1839 թ. հայ հոգեւորականությունը, որը մտահոգված էր հայերի շրջանում ամերիկացի բողոքական միսիոներների ձեռք բերած հաջողություններից, սկսեցին միջոցներ ձեռնարկել, որպեսզի խուսափել այդ միսիոներներից եւ վերադարձնել հայ ուրացողներին: Հայ եկեղեցին սկսեց առանց տատանվելու ուժ գործադրել: Է. Ֆայկլը վկայակոչելով Վիլյամ Է. Ստրոնկին՝ գրում էր, որ այդ գործողության ժամանակ, որը կոչվում էր հայ-ամերիկացի բողոքականների «հետապնդումը», «դպրոցները կրակի մատնվեցին, կատարվեցին ձերբակալություններ եւ իրագործվեց ահաբեկչություն»: Այդ գործողությունը, որի իրականացումը ոչ մի բանով չէր տարբերվում մեր օրերում տեղի ունեցող միջազգային ահաբեկչության լավագույն ավանդույթներից՝ դարձավ հայկական ողբերգության շարունակությունը, որը մեկնարկելով ցարական Ռուսաստանում, բազմաթիվ զոհեր բերեց շատ ժողովուրդներին՝ առաջին հերթին թուրք եւ ադրբեջանական եւ իհարկե հայ ժողովրդին:
Նշենք, որ այդ իրադարձություններից անմիջապես հետո՝ գերտերությունները, հատկապես Մեծ Բրիտանիան ձգտում էր օգնություն ցուցաբերել հայ բողոքականներին, քանի որ թվում էր, որ միջամտության համար ձեռնատու իրավիճակ է ստեղծվել: Բողոքական եկեղեցու ձեւավորումից հետո, Օսմանյան պետությունում բնակվող հայերի հոգու համար պայքարը ավելի խիստ բնույթ ստացավ: Դա առաջին հերթին բացատրվում էր նրանով, որ Օսմանյան կայսրությունում գոյակցում էր պատմական հայ լուսավորչական եկեղեցի, իսկ երկրորդը, 1850 թ. հայ բողոքական եկեղեցին ստացել էր պաշտոնական կարգավիճակ, եւ երրորդը, հայ կաթոլիկ եկեղեցին նույնպես իրականացնում էր իր գործունեությունը: Եթե հայ բողոքականների, այդ թվում ամերիկացի միսիոներների հովանավորը հանդիսանում էր Անգլիան, ապա Ֆրանսիան հանդես էր գալիս որպես հայ կաթոլիկության «պաշտպան»:
Այսպիսով, Ռուսաստանը օգտվելով հայերից, փորձում էր դուրս գալ Հարավային ծովեր, որպեսզի կտրի Անգլիաի ճանապարհը դեպի Հնդկաստան: Անգլիան հայ բողոքականներին օգտագործում էր, որպեսզի պաշտպանի իր կյանքի ուղին դեպի Հնդկաստան՝ ետ նետելով Ռուսաստանին ու Ֆրանսիային: Ֆրանսիացիների համար հայ կաթոլիկները պետք էին, որպեսզի Մերձավոր Արեւելքում պաշտպանեն իրենց շահերը: Այդ բոլոր ուժերը, քրիստոնյաների կրոնական իրավունքը եւ իրենց միսիոներների գործունեությունը պաշտպանելու անվան տակ, ըստ էության փորձում էին գրավել Օսմանյան կայսրության տարածքների մի մասը: Միեւնույն ժամանակ, հայ առաջնորդները նոյնպես ձգտում եին օգտվել մեծ տերությունների ցանկություններից, որպեզի նրանց հաջողվի իրականացնել իրենց քաղաքական նպատակները: Այս հանգամանքները եւ հետո տեղի ունեցող պատմական իրադարձությունները՝ սկսած ռուս – թուրքական պատերազմներից մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը, հիմք դարձավ հայ ծայրահեղականության եւ անհանդուրժողականության առաջացման համար: Այս իրադարձությունների արդյունքում ձեւավորվեցին դավադիրների խումբ, հայտնվեցին հեղափոխականներ, հոգեւորականներ եւ մտավորականներ, որոնք հրահրվում էին Ռուսաստանի եւ որոշ շրջանակների, այդ թվում Անգլիայի եւ Ֆրանսիայի կողմից՝ հերքելով իրական պատմական փաստերը եւ դիմելով ավելի դաժան մեթոդների՝ ահաբեկչությանը: Արդյունքում բոլոր հայկական կուսակցությունները՝«Արմենականը», «Հնչակը», «Դաշնակցությունը», որոնք ստեղծվել էին 19-20-րդ դարերում, որպես քաղաքական պայքարի միջոց ընտրեցին ահաբեկչությունը: Արյունոտ արարքները, որոնք իրագործվում էին հայ ահաբեկչական կազմակերպությունների կողմից՝ տարբերվում էին իրենց հատուկ դաժանությամբ ու վրեժխնդրությամբ եւ որպես կանոն՝ ուղեկցվում էին ողջ համայնքների, մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության զանգվածային ջարդերով, այդ թվում՝ կանանց եւ երեխաների:
Հայկական ահաբեկչությունը իր ձեւավորման պահից բնութագրվում է մի շարք առանձնահատկություններով, որոնք նկարագրված են ստորև:
Առաջինը, ենթադրվում է, որ միջազգային ահաբեկչության ի հայտ գալը եւ ահաբեկչական խմբերի կողմից կազմակերչական բնույթ ստանալը հանդիսանում է 20-րդ դարի թերություններից և ողբերգական էջերց մեկը: Իսկ հայկական ահաբեկչությունը ստեղծվել է XIX-րդ դարում և իր ստեղծման պահից, որպես միջազգային ահաբեկչություն, նա արդեն ուներ կազմակերպչական եւ հետեւողական ունակություններ:
1885 թ. հիմնվեց հայերի առաջին քաղաքական կուսակցությունը՝ Արմենականը, որի անդամները գործում էին ոչ միայն Օսմանյան կայսրությունում եւ Եվրոպայի երկրներում, այլ նաեւ Ռուսաստանի եւ Պարսկաստանի տարածքներում: Կուսակցության ղեկավար ընտրվեց Մ. Փորթակալյանը, ով գաղթել էր Մարսելից (Ֆրանսիա) եւ այնտեղ կազմակերպել էր «հայկական հայրենասիրական ընկերություն», որտեղ զենք գնելու համար գումար էր հավաքվում: Կազմակերպության կողմից գնված ձեռքերը նախատեսվում էր ուղարկել Վանում եւ նրա շրջակայքում բնակվող հայերին, որոնք պատրաստվում էին դիվերսիոն եւ ահաբեկչական հարձակումներ իրագործելու համար: Նրանք նաեւ պատրաստվում էին կազմակերպել “ընդհանուր ապստամբություն»՝ հենվելով «բարեկամ ուժերի» աջակցությանը:
Հնչակյան կուսակցությունը, որը Օսմանյան կայսրության դեմ պայքարելու համար ահաբեկչությունը հայտարարել էր գլխավոր մեթոդ` հիմնադրվել է Նազարբեկյանի կողմից՝ 1886 թ. Ժնևում: Այդ կուսակցության ծրագրի 4 – րդ կետում նշվում է՝ «Հեղափոխական կառավարության նպատակներին հասնելու համար պետք է օգտվել հետեւյալ մեթոդներից, որի մեջ մտնում են քարոզչությունը, ահաբեկչությունը, դիվերսիոն կազմակերպությունների ստեղծումը, բանվորագյուղացիական շարժման զարգացումը … Ագիտացիան եւ ահաբեկչությունը պետք է այնպես իրականացվեն, որպեսզի մարդիկ դառնան ավելի ուժեղ, համարձակ եւ այլն»:
Մյուս քաղաքական կազմակերպությունը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) հիմնադրվել է 1890 թ. Թիֆլիսում: Դաշնակցության կենտրոնական տպագիր մարմինը՝ «Դրոշակ» թերթը սկսել է տպագրվել 1891 թ. Ժենեւում, որը լույս է տեսել մինչեւ 1930 թվականը: Ինչպես մյուս հայկական քաղաքական կուսակցությունները, «Դաշնակցությունը» նոյնպես իր գործունեության սկզբից համարում էր, որ «միակ, անկախ, ծովից ծով Հայաստանի», որին կազմակերպության գաղափարախոսները անվանում էին «Մեծ Հայաստան», ստեղծման ուղղությամբ տարվող պայքարի գլխավոր ձեւը հանդիսանում է Թուրքիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ դեմ ահաբեկչության իրագործումը»: Կարճ ժամանակահատվածում՝ Հարավային Կովկասի, Իրանի, Թուրքիայի քաղաքներում եւ Եվրոպայի երկրներում «Դաշնակցությունը» ստեղծեց իր կուսակցության բազմաթիվ ենթաճյուղերը: Իրանում եւ մյուս երկրներում ստեղծվեցին ռազմական բազաներ, որոնք տարբեր երկրների տարածքներում իրականացնում էին բազմաթիվ ահաբեկչական գործողություններ: Դաշնակցությունն իր ողջ գործունեության ընթացքում դիմել է ցանկացած միջոցների, որպեսզի մարդկանց ապահովի զենքով: Նա խրախուսում էր դիմակայություները, ահաբեկում էր պետական պաշտոնյաներին եւ իրազեկիչներին, թալանում եւ ավերում էր պետակա հիմնարկները եւ այլն:
Դաշնակցության առաջնորդներից մեկը՝ Սայմոն Վրացյանը, ով մինչեւ Հայաստանի միացումը Խորհրդային Ռուսաստանին, եղել էր հայկական պետության վարչապետը, գրում էր, որ «Դաշնակցությունը» (ՀՅԴ) համաձայն իր 1891 թ. ընդունած ծրագրի, «հեղափոխության միջոցով իր նպատակներին հասնելու համար կազմակերպել էր զինված խմբեր, որոնք (Օսմանյան) կառավարության դեմ շարունակական պայքար էին մղում»: Հայ հեղինակ Ա. Տեր -Մինասյանը պնդում էր, որ «20-րդ դարում հայ ֆիդայիների շարժումը դարձավ մահմեդական աշխարհում՝ Իրանից սկսած մինչև Ալժիր ընթացող ազատության պայքարի ավետաբերը»:
«Դաշնակցությունը» իր հիմնադրման պահից, որպես իր գործունեության հիմնական մեթոդ ընտրեց ահաբեկչական գործողությունը: Դաշնակցության պատմաբաններից մեկը՝ Միքայել Վարանդյանը վկայակոչելով Ք.Ս. Փափազյանին գրում էր, որ «թերեւս ոչ մի հեղափոխական կուսակցություն, այդ թվում ռուսական նարոդովոլները եւ իտալական կարբոնարցիները, որոնք մեծ փորձ ունեին ահաբեկչական գործողությունների իրականացման ասպարեզում՝ երևի թե երբեք չեն գործել այնպես, ինչպես Դաշնակցությունը, որը դժվար պայմաններում պատրաստում էր դաժան ահաբեկիչներ, այդ թվում հարյուրավոր մասնագետներ, որոնք վրեժ լուծելու համար օգտվում էին ատրճանակից, ռումբից եւ դաշույնից»: Մեկ այլ հայ հեղինակ՝ Սարգիս Ադամյանը պնդում էր, որ «դաշնակցության համար ահաբեկչությունը դարձել էր խիզախության ակտ»:
Ինչպես հայնի է, բոլոր հայ քաղաքական կուսակցությունները ստեղծվում էին տարբեր երկրներում եւ այդ կուսակցությունները իրենց նպատակներին հասնելու համար ահաբեկչությունը համարում էին առավել արդյունավետ մեթոդ: Այդ կուսակցությունների ֆինանսավորումը, ինչպես վերը նշվեց, իրականացվում էր հավաքված գումարների հաշվին, որը որպես կանոն իրականացվում էր սպառնալիքների եւ վախի միջոցով («կամավոր նվիրատվության»): Այդ կուսակցություների ակտիվիստների եւ զինված միավորումների, ըստ էության, ահաբեկչական կազմակերպությունների, համար զենքը գնվում էր մի շարք երկրներում անցկացվող «կամավոր նվիրատվությունների» ժամանակ հավաքված գումարով: Այդ կազմակերպությունները հայերի մտածողության վրա ավելի շատ ազդելու համար, իրար դեմ գաղտնի պայքար էին տանում, որպեզի, իր հերթին, վերջիններս «Հայկական տարածքների» բռնի ընդլայնման ուղղությամբ պայքարող ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում վերածվեին հնազանդ գործիքի:
Օսմանյան կայսրության տարածքում ահաբեկչական գործողությունները եւ զանգվածային սպանությունները իրականացվում էին ոչ միայն տեղացի հայերի կողմից, այլ նաեւ մյուս երկրների, մասնավորապես ցարական Ռուսաստանի եւ Պարսկաստանի հայերի կողմից, այլ կերպ ասած, հայերի հանցավոր գործողությունները միջսահմանային բնույթ էին կրում: Այպիսով, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից հետո՝ Ղարաբաղում, Նախչըվանում եւ Հարավային Կովկասի այլ տարածքներում վերաբնակեցված հայերը 20-րդ դարի վերջին տասնամյակում շատ անգամ փորձել են անցնել սահմանը, որպեսզի զինված հարձակում կատարեն Օսմանյան կայսրության տարածքում գտնվող պետական հաստատությունների եւ բնակավայրերի վրա: Թիֆլիսում Օսմանյան կայսրության գլխավոր հյուպատոսության տարածած տեղեկատվության եւ 1891, 1894 եւ 1897 թթ. ներքին գործերի եւ արդարադատության նախարարություների միջև իրականացված նամակագրության համաձայն՝ նրանք պլանավորում էին Իրանից գաղթած հայերի հետ մեկտեղ համախմբվել Կարսի շրջակայքում եւ հարձակում կատարել Վանի, Բայազետի եւ Մուշի վրա: Պետք է նաեւ նշել, որ հայերի այս քրեական գործողությունները իրականացվում էին Էջմիածնի կաթողիկոսի օրհնությամբ: