«Իլհամ Ալիևը առավելագույն պահանջներ է ներկայացրել»:
Ի՞նչ է կատարվել նախագահների փարիզյան հանդիպման կուլիսների ետևում. տրվել է մեծ խաղաղ պայմանագրի մշակման մեկնարկը, որի մասին նշել էր պաշտոնական Բաքուն: Օլանդ-Ալիև-Սարգսյան հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը առավելագույն պահանջներ է ներկայացրել: Իրավիճակի մասին տեղեկացված է նաև Ռուսաստանի նախագահը…
Թեև Ելիսեյան պալատում կայացած հանդիպումների արդյունքներով հայտարարություններ չարվեցին և կոնկրետ փաստաթղթեր չընդունվեցին, քաղաքական վերլուծաբանները չեն շտապում հայտարարել արդյունքների բացակայության մասին:
Ռուս քաղաքագետ, ՄՊՀ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ա. Պետրովը նշել է, որ ղարաբաղյան բանակցությունների այս փուլը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենանշանակալից փուլ:
Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի դիրքորոշումներին՝ ապա այս պլանը Հայաստանին այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ ագրեսոր երկրից պահանջվում է կատարել առաջին կոնկրետ քայլը: Սակայն Հայաստանը, որը խամաճիկ պետություն է Ռուսաստանի ձեռքին, չի համարձակվի մերժել նրա պահանջները:
«Բաքուն դեմ չէ սկսել խաղաղության մեծ պայմանագրի մշակման աշխատանքները: Սակայն, Օլանդ-Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը առավելագույն պահանջներ է ներկայացրել. Առաջին փուլում վերադարձվում են 7 շրջանները, Լաչինի միջանցքին զուգահեռ միջանցք է ստանում Նախչըվանը:
Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր կարգավիճակ: Բաքվի այդ պահանջների մասին տեղյակ է նաև Պուտինը…», – պնդում է մեր աղբյուրը:
Armenia.az