Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն, հունիսի 12-ին Նախչըվանում մեկնարկել են՝ երկու երկրների զինված ուժերի զորատեսակների մասնակցությամբ համատեղ տակտիկական զորավարժությունները:
Ինչպես հայտնում է Аrmenia.Az-ը՝ հղում անելով Պնախարարության կայքին, զորավարժությունների նպատակն է՝ բարելավել կոորդինացման աշխատանքները՝ փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաև բարձրացնել զորքերի պատրաստականությունը և ստորաբաժանումների՝ ռազմական գործողություններ անցկացնելու ունակությունները:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: