Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Շիրվան քաղաքում մասնակցել է պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող՝ նռնականետերի մասերի արտադրության «Շարգ» գործարանի բացմանը:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը, պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը երկրի ղեկավարին տեղեկացրել է ձեռնարկության մասին:
Գործարանում կստեղծվեն տանկերի, ինքնագնաց հրետանային կայանքների, զրահատեխնիկայի, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար նախատեսված զենքեր: Այստեղ կարտադրվեն նաև ՌՊԳ-7Վ2 տեսակի նռնականետների 4 տեսակի (բեկորային, տանդեմային-կումուլյատիվ, տերմոբարիական և իներտային) մասեր: