Ղարաբաղյան կարգավորման միջնորդը վշտացած է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների չկայացած հանդիպման կապակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ափսոսում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները չեն հանդիպել շվեյցարական Բազելում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում:
«Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները հանդիպում չեն անցկացրել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հերթական ամենամյա հանդիպման շրջանակներում»,- «Twitter»-ի իր էջում գրել է Ջ. Ուորլիքը:
Նա հավելել է, որ երկխոսությունը ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացի բաղկացուցիչ մասն է:
Armenia.Az