ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ը կարող են միայն նպաստել ադրբեջանական և հայկական համայնքների միջև երկխոսության հաստատման համար պայմանների ստեղծմանը:
Ինչպես տեղեկացնում է Аrmenia.Az-ը՝ վկայակոչելով Report-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր սլովակ գործընկեր, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո:
«Մենք շնորհակալ ենք գործող նախագահին այդ տրամադրվածության համար: Ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները աշխատում են սերտորեն շփվելով: Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, արտաքին գործերի նախարարների հետ, պատրաստվում են նոր շփումներ», – հայտարարել է Սերգեյ Լավրովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ը կարող են միայն նպաստել երկխոսության հաստատման համար պայմանների ստեղծմանը: Որոշումները պետք է կայացվեն կողմերի միջև հանդիպումների ժամանակ», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
ARMENIA.AZ