1994 և 1995 թվականներին կնքված կրակի դադարեցման համաձայնագրերը ունեն անժամկետ բնույթ և կազմում են հակամարտության գոտում հաշտության հիմքը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է նրանից, որ 1994 թվականի զինադադարը, ինչպես նաև 1995 թվականին դրա հիման վրա ընդունված` ղարաբաղյան հակամարտություն հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիրն ունեն անժամկետ բնույթ և նախկինի պես կազմում են հակամարտության գոտում հաշտության հաստատման հիմքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, որն ամբողջությամբ համապատասխանում է Մինսկի խմբի եռանախագահների ընդհանուր մոտեցմանը:
Armenia.Az