Վիեննայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, որն առաջինն էր շփման գծում իրավիճակի սրումից հետո:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հանդիպումից առաջ նախագահներն ու ԱԳ նախարարները գերադասել են հանդիպումից առաջ հայտարարություններ չանել:
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ հանդիպումը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին՝ Բեռնում:
Armenia.az