Հայաստանում հակասեմտիզմը իրական վտանգ է ներկայացնում առանց այն էլ երկրի փոքրաթիվ հրեական համայնքի համար, Jewish News & Israel News հրատարակության մեջ գրում է «Ադրբեջան–Իսրայել» Միջազգային ասոցիացիայի վարչության անդամ Արյե Գուտը:
«Միայն վերջին 20 տարում Հայաստանի հրեական բնակչությունը կրճատվել է ավելի քան 5 հազ. մարդով»,- նշում է նա, հայտնում է Armenia.Az-ը:
Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ վերջին անկախ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այսօր Հայաստանը հակասեմիտիզմի մակարդակով գրավում է աշխարհում առաջին տեղերից մեկը:
«Ցավոք, Հայաստանի իշխանությունները փաստորեն ոչինչ չեն անում՝ երկրում աճող հակասեմիտիզմի կանխման համար: Քանի դեռ Հայաստանը չի գիտակցել, որ աճող ազգայնամոլությամբ և երկրի տնտեսական ու քաղաքական խնդիրնրի համար ուրիշներին մեղադրելով երբեք հնարավոր չէ որևէ բան լուծել՝ Հայաստանի հրեաները շարունակելու են տառապել»,- ընդգծել է Ա. Գուտը:
Նրա խոսքով, Հայաստանում հակասեմիտիզմը ունի վաղեմի պատմություն, բավական է հիշել՝ երկրորդ աշխարհամարտում ֆաշիստների կողմն անցած այսպես կոչված «հայկական լեգեոնի» գազանությունները:
Դրանից բացի, իր հոդվածում Ա. Գուտը հիշեցնում է՝ հայ ազգայնամոլների կողմից Լեռնային Ղարաբաղում և հենց Հայաստանի տարածքում ադրբեջանցի բնակչության նկատմամբ կազմակերպված էթնիկական զտումները:
Armenia.Az