1920 թ. ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի ռազմական հարձակման արդյունքում անկում ապրած Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Ադրբեջանի ԽՍՀ) ստեղծվեց: Կարդա շարունակությունը
Monthly Archives: August 2016
Ադրբեջանի խանությունները
Ադրբեջանի XVIII -րդդարիերկրորդկեսիպատմությունըիրականումբաղկացածէանկախուկիսանկախպետականկառուցվածքների՝խանություններիպատմությունից: Ադրբեջնիտարածքումառաջինանկախխանություններիստեղծումըվերաբերումէ XVIII -րդդարի 40-ականթվականներին: ՆրանցիցմիքանիսըառաջացելենՆադիրշահիպետությանանկումիցհետո, Կարդա շարունակությունը
Ալիևն ընդգծել է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԼՂ հակամարտության կարգավորման գործին անձնական ակտիվ մասնակցության համար:
«Կուզենայի հատուկ ընդգծել Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», – ասել է Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Նա հիշեցրել է, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը նվիրված էր այս պրոբլեմատիկային: «Ես շնորհակալ եմ Ձեզ այս գործընթացին Ձեր անձնական ակտիվ մասնակցության համար», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք արդեն վաղուց անցել են ռազմավարական գործընկերության մակարդակի և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:
«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում են քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը», – ասել է Իլհամ Ալիևը:
ARMENIA.AZ
Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է. Իլհամ Ալիև

Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ կայացած եռակողմ գագաթնաժողովում:
«Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանդիսանում են հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Հակամարտության հետ կապված ներկայիս ստատուս քվոն անթույլատրելի է: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», – ասել է Իլհամ Ալիևը:
ARMENIA.AZ










