Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
«Խորապես ցնցված եմ Ձեր երկրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության լուրից, որին զոհ դարձան բազմաթիվ անմեղ մարդիկ: Մենք անչափ վրդովված ենք տեղի ունեցածով: Կարևոր ենք համարում ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ վճռական և հետևողական պայքար մղելը:
Տեղի ունեցածի կապակցությամբ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մտերիմներին, Իսպանիայի ողջ ժողովրդին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», – ասված է ցավակցական ուղերձում: