Հազարավոր ադրբեջանցիներ են միացել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան՝ 2017 թ. հունվարի 27-ին, որովհետև Ադրբեջանը ապրել է Խոջալուի ցեղասպանության պատմության արյունոտ էջերը, ասվում է՝ Ադրբեջանի ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) վարչության նախագահ Սաիդ Մուսաևի՝ Խոջալուի ցեղասպանության մոտալուտ տարելիցին նվիրված հոդվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԼՂ հակամարտության կարգավորման գործին անձնական ակտիվ մասնակցության համար:
«Կուզենայի հատուկ ընդգծել Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», – ասել է Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Նա հիշեցրել է, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը նվիրված էր այս պրոբլեմատիկային: «Ես շնորհակալ եմ Ձեզ այս գործընթացին Ձեր անձնական ակտիվ մասնակցության համար», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք արդեն վաղուց անցել են ռազմավարական գործընկերության մակարդակի և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:
«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում են քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը», – ասել է Իլհամ Ալիևը:
ARMENIA.AZ
Զորքերի մարտունակության բարձրացման նպատակով, ռազմական միավորումներում ու ստորաբաժանումներում անցկացվող զորավարժություններին մասնակցող՝ Ադրբեջանի ԶՈւ-ի տարբեր տեսակի ռազմական տեխնիկան՝ պլանի համաձայն տեղափոխվել է սահմանված երթուղով, հայտնել են Պնախարարության մամլո ծառայությունում, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Հայաստանի Զինված ուժերը մեկ օրում հրադադարը խախտել են շուրջ 130 անգամ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար անձնակազմը եղել են՝ ճակատամերձ գոտում տեղակայված զորամասերում, հայտնել են պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունում, տեղեկացնում է Armenia.Az-ը,
Պաշտպանության նախարարը առաջապահ դիրքերում հանդիպել է՝ ազատված տարածքներում տեղակայված խրամատներում մարտական հերթապահություն կատարող անձնակազմի հետ, ծանոթացել է պաշտպանության հուսալիությանը, զինծառայողների հոգեբանական ու մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին:
Շփման գծում տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարին զեկույց է տրվել՝ օպերատիվ իրավիճակի և պաշտպանական գծում կատարված աշխատանքների մասին:
Խրամատներում մարտական հերթապահություն կատարող զինծառայողները հայտարարել են, որ հավատարմորեն ծառայում են հայրենիքին, ժողովրդին և միշտ պատրաստ են՝ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կանգնել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ազատել օկուպացված տարածքները: