Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Քոլին Փաուելի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը: Ki Uest, 3 ապրիլի 2001 թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար, հարգելի պարոն, Քոլին Փաուել.

 Մինսկի խորհրդաժողովի  հարգելի  համանախագահներ.

 Հանդիպման հարգելի մասնակիցներ.

 Տիկնայք ու պարոնայք.

Պարոն պետքարտուղար, նախ և առաջ, շնորհակալություն եմ հայտնում, ինձ Ամերիկայի Միացյալ Նահանգներ հրավիրելու համար:  Այստեղ ցուցաբերված հյուրընկալության և մեր աշխատանքների համար լավ պայմաններ ստեղծելու համար շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների  կառավարությանը, Ki Uest քաղաքի իշխանության մարմիններին և այս հանդիպման բոլոր կազմակերպիչներին:

ՊատգամավորըբողոքինամակէհղելԵվրանեսթԽՎ

Հոկտեմբեր 2014 –ինԲրյուսելումկկայանաԵվրանեսթԽՎ-իբյուրոյինիստը: Նիստումմյուս հարցերիհետմեկտեղկքննարկվի՝կառույցի հերթականնիստի Հայաստանումանցկացման հետ կապված հարցը:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի նամակը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, պարոն Ուիլյամ Ջ. Քլինթոնին. քաղաք Բաքու, 8 փետրվարի 1999 թ.

 Հարգելի պարոն նախագահ.

Ուզում եմ Ձեզ հայտնել՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության  հետ կապված իմ անհանգստությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը աոաջվա նման մնում է խախտված, Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը  դեռ մնում է Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ, բռնի ուժով իրենց հարածատ հողերից վտարված մեկ միլիոն  ադրբեջանցի փաստականները՝ հինգ տարի է գտնվում են ծանր զրկանքների մեջ: Օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի՝ առանց պայմանի դուրս բերումը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  թիվ 822, 853, 874, 884  բանաձևերը չեն կատարվել:

 Ինչպես հայտնի է, հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով  1992 թ. մայիսին ստեղծվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը և որոշվել է գալիք խաղաղ խորհրդաժողովի մանդատը: Խորհրդաժողովում Հայաստանը և Ադրբեջանը ճանաչվել են որպես հակամարտության մասնակից երկրներ, իսկ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքները՝ որպես շահագրգռված կողմեր: Չնայած դրան, շարունակվել է Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանի հանդեպ 1988 թ. սկսած  ագրեսիան և Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ մեկտեղ օկուպացվել է յոթ շրջաններ:

Անցած յոթ տարվա ընթացքում շատ ջանքեր է գործադրվել ՝ Մինսկի խմբի շրջանակներում արդյունավետ բանակցային գործընթացի ստեղծման համար: Սակայն Հայաստանի Հանրապետության ապակառոււցողական դիրքորոշման հետ կապված, ամեն անգամ բանակցություններն անցել են անարդյունավետ և ոչ մի դրական արդյունք չեն տվել:

 Հակամարտության խաղաղ  կարգավորման համար մեր գործադրած ջանքերի և Մինսկի խմբի կողմից դրանց աջակցման արդյունքում 1994 թ. մայիսին հրադադարի համաձայնություն է  ձեռք բերվել և այն շարունակվում է միչև հիմա:  Խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո, տարածաշրջան մուտք գործող և զինված հակամարտության հետևանքների վերացնելն ապահովող  բազմազգ  միջազգային ուժերի ստեղծման  մասին՝ 1994 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված որոշումը, ինչպես նաև 1996 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ-ի Լիսաբոնի գագաթնաժողովում՝ հակամարտության կարգավորման իրավական բազան բացահայտող որոշումները կարող են շատ կարևոր քաղաքական հաջողություն համարվել՝ հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման համար: Սակայն Հայաստանի Հանարապետության կողմից շարունակվող ընդդիմագործությունը  և ԵԱՀԿ-ի նրան համաձայնեցնելու անկարող լինելու արդյունքում՝ այդ գագաթնաժողովների որոշումները մնացին անկատար:

Ինչպես հայտնի է, 1997 թ. հունիսի 1-ին, հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի,  ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահները՝ հակամարտության կարգավորման Լիսաբոնյան սկզբունքների հիման վրա ներկայացրել են երկու մասից բաղկացած, այսինքն զինված հակամարտության դադարեցման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ կապված բազմակողմանի համաձայնության նախագիծը:   Ադբեջանական կողմը ընդունել է համանախագահների այդ առաջարկությունները, Հայաստանը կտրականապես չի ընդունել դրանք: Հայաստանը, Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար, ինչպես նաև  պատճառաբանելով, մինչև Մինսկի խորհրադաժողովի հրավիրվելը՝ նախնական փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհնար լինելը, չի ընդունել համանախագահների առաջարկությունը: Ի դեպ, պետք է նշել, որ 1997 թ. հունիսի 20-ին ԱՄՆ-ում՝ հայտնի Դենվերի հանդիպման ժամանակ Ռուսատանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հատուկ հայտարարությամբ նշել են՝ այդ առաջարկություններին աջակցելու մասին:

 1997 թ. սեպտեմբերի 19-ին Մինսկի խմբի համանախագահները՝ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո, հակամարտության փուլային կարգավորումը նախատեսող նոր՝ երկրորդ առաջարկությունն են ներկայացրել: Այդ առաջարկության համապատասխան, առաջին  փուլում նախատեսվում էր՝ Լաչինի շրջանից բացի, Ադրբեջանի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական տարածքներից դուրս գտնվող օկուպացված վեց շրջանների ազատումը, ԵՀԱԿ-ի խաղաղության պահպանմանը վերաբերող գործողությունների իրականացումը, փախստականների վերադարձնելը ազատված տարածքներ, ինչպես նաև պատերազմի հետևանքով քանդված, Հայաստանի և նրա կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնումը: Դրանից հետո, երկրորդ փուլում կողմերը՝ զինված հակամարտության հետևանքները վերացնելուց հետո, պետք է զբաղվեին՝ Ադրբեջանի Հանրապետության  անբաժանելի  մասը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման  և նրա անվտանգության համար միջոցառումների  ձեռնարկման հարցերով:

1997 թ. հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում՝ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնություն  էին հայտնել  երկու երկրների նախագահների մակարդակով՝ 1997 թ. սեպտեմբերի 19-ի առաջարկությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ, որը հնարավորություն էր տալիս հուսալ՝ հակամարտության արդարացի կարգավորման հասնելու համար  բանակցային գործընթացի հաջողությանը: Սակայն հետո, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական տալը և Հայաստանի նոր ղեկավարության՝ դիրքորոշումը կոշտացնելն անհնար դարձրեց այդ արդարացի հիմքի վրա բանակցությունների շարունակելը:

Մինսկի խմբի համանախագահների ներակայացուցիչները՝ երկար ընդմիջումից հետո, երևում է բանակցային գործընթացն ակտիվացնելու ցանկությամբ 1997 թ. նոյեմբերի 9-ին՝  ներկայացրել են՝ Ադրբեջանի Հանրապետությանը շատ հիաթափեցնող և բանակցությունները շարունակելուն հնարավորություն չընձեռնող՝ թվով երրորդ առաջարկությունը: Այդ առաջարկությունը ոչ այլ ինչ էր, քան համաշխարհային պրակտիկայում չհանդիպող՝ «ընդհանուր պետության» գաղափարի հիման վրա և ԵԱՀԿ-ի երկու գագաթնաժողովների հաստատած որոշումներից ու սկզբունքներից բխող՝ նախկին դիրքերից  հետ կանգնել: Այդ առաջարկություններն իրականում Լեռնային Ղարաբաղը բաժանում էին  որպես հանրապետության տեսքով պետական տարածքային միավոր և նրան՝ «մտացածին  պետության» շրջանակներում Ադրբեջանի հետ հավասար կարգավիճակ էր տրվում: Բացի այդ, Ադրբեջանի միջազգային  մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում «ընդհանուր պետության»  ստեղծվելը փաստարկելը՝ երաշխիք չի տալիս  Ադրբեջանի ինքնիշխանության ու  տարածքային ամբողջականության համար, ընդհակառակը խախտում է դրանք:

Կարծում եմ, որ միջնորդների չմտածված գործողությունները անկասկած լուրջ վնաս են հասցրել կարգավորման գործընթացին և հետաձգե են այն: Դա էլ խոր ահանգստություն է առաջացնում մեզ մոտ, հատկապես նրա համար, որ ինչպես բազմիցս հայտարարել ենք մենք, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մեծ ջերմեռանդությամբ սպառազինել Հայաստանին: Հայաստանին անօրինական 1 մլրդ դոլար արժողությամբ ռուսական զենքերեր մատակարարելուց բացի՝ ՄԻԳ-29  մակնիշի ինքնաթիռներ և С-300 հրթիռներ տրամադրելը դրա վառ ապացույցն է:

Իմ կարծիքով, եթե համանախագահները վճռականություն չցուցաբերեն, ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից գործնական միջոցներ չձեռնարկվեն, հնարավոր չէ հասնել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի լուծման: Աշխարհի 53 պետությունների  կողմ  քվեարկած ՝ Լիսաբոնի գագաթնաժողովի  երեք սկզբունքների նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելը  հատուկ նշանակություն ունի:

Հարգելի պարոն նախագահ, հաշվի առնելով այս ամենը, ես Ձեզ եմ դիմում նաև, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ և խորապես խնդրում եմ՝  գնալով երկարաձգվող, Եվրոպայում խաղաղության ու կայունության համար լուրջ վտանգի աղբյուր հանդիսացող այս հակամարտության՝ Լիսաբոնի գագաթնաժողովի սզբունքները կյանքի կոչելով շուտաթույթ կարգավորելու համար՝ ուժեղացնել  Ձեր անձնական, ինչպես նաև Ձեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունը:

Հարգանքներով՝ Հեյդար Ալիև,

Ադրբեջանի Հանրապետության նախագահ.

 «Ազերբայջան» պարբերական, 9 փետրվարի, 1999 թ:

Ադրբեջանի Հանրապետւթյան նախագահ Հեյդար Ալիևի ելույթը ԵԱՀԿ-ի Ստամբուլի գագաթնաժողովում. 18  նոյեմբերի  1999 թ.

Հարգելի պարոն նախագահ!

Հարգելի գործընկերներ!

Տիկնայք ու պարոնայք!

Մենք մեծ նշանակություն ենք տալիս՝ ԵԱՀԿ-ի այս դարի գագաթնաժողովի քաղաքակրթության ամենամեծ կենտրոններից եղող, հիասքանչ Ստամբուլ քաղաքում անցկացմանը: Մեր հանդեպ ցուցաբերած հյուրասիրության, գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի Հանրապետության նախագահ, Ձերդ գերազանցություն Սուլեյման Դեմիրելին և Թուրքիայի պետությանը:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի ելույթը ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան Վեհաժողովի նիստին-2 դեկտեմբերի 1996 թ.

108-w

Հարգելի պարոն նախագահ!

 Տիկնայք և պարոնայք.

Ջերմորեն ողջունում եմ վեհաժողովի բոլոր մասնակիցներին:

Հուսով եմ,  որ այս հանդիպումը կարևոր փուլ կհանդիսանա Եվրոպայի անվտանգության ու համագործակցության ամրապնդման գործում: