
1929 թ. սկզբին գրաֆ Պասկևիչ-Էրիվանսկիի կարգադրությամբ կոլեգիական ասեսոր Ի. Շոպենը հայկական նահանգում կամերալ մարդահամար է անցկացրել: Այդ մարդահամարի ձեռագրի տեսքով 20 հատորից բաղկացած արդյունքները տրվել են 1852 թ. հրատարակված՝ «Հայկական նահանգի Ռուսական կայսրության կազմի մեջ մտցնելու ժամանակաշրջանի պատմական հուշարձան» խորագրով աշխատության մեջ: Ըստ Ի. Շոպենի, Հայկական նահանգում եղել է 752 գյուղ: Դրանցից 521-ը Իրավանի գավառում, 179-ը՝ Նախչըվանի գավառում, 52-ը՝ Օրդուբադի շրջանում: Պատերազմի արդյունքում նահանգի տարածքում 359 գյուղ, այդ թվում Իրավանի գավառում 310 գյուղ, Նախչըվանի գավառում 42 գյուղ, Օրդուբադի շրջանում 6 գյուղ ավերվել է, բնակիչները փախստական են դարձել: Ուրեմն ավերված ու քանդված գյուղերի հետ մեկտեղ, Հայկական նահանգում եղել է ընդամենը 111 գյուղ: Ի. Շոպենի հաշվառումների համաձայն, մինչև խանությունների գրավվելը, Հայկական նահանգի տարածքում ապրել է մոտ 23,730 ընտանիք (Իրավանի գավառում 17,000 ընտանիք, Նախչըվանի գավառում 4,600, Օրդուբադի շրջանում 2,130 ընտանիք), միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիքում 5 մարդ հաշվելու դեպքում, դա կազմում է 118,650 մարդ: Մարդահամարի արդյունքներով նահանգում հաշվառման մեջ եղել են 81,749 մահմեդականներ և 25,131 տեղի հայեր: Այդ մարդահամարի դրական կողմն այն է, որ առանձին բնակավայրերում ցույց է տրվում Իրանից և Թուրքիայից վերաբնակեցված հայ ընտանիքների թիվն ու նրանցով բնակեցված բնակավայրերը:
1848 թ. վերացվում է Հայկական նահանգը: Նրա փոխարեն ստեղծված Իրավանի գավառը ներառվում է Վրացա-Իմերեթական նահանգի կազմում: 1849 թ. ստեղծվում է՝ Իրավանի, Ալեքսանդրոպոլի, Նախչըվանի, Օրդուբադի և Նոր Բայազետի գավառներից բաղկացած Իրավանի նահանգը և մինչև 1917 թվականը այդ կառույցը մնում է անփոփոխ:
Վագիֆ Արզումանլի, Նազիմ Մուստաֆա «Պատմության սև էջերը», Բաքու, 1998 թ. էջ 18-24):
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բոլորովին անմիտ, գիտական ու պատմական փաստերի հետ ոչ մի առնչություն չունեցող հայտարարության մեջ ասվում է, որ Ղարաբաղի բնակչությունը իբր հազարամյակներ ի վեր բաղկացած է եղել «միայն հայերից», իսկ «թուրք-մահմեդական» քոչվոր ցեղերը միայն XVIII-րդ դարի երկրորդ կեսերից են սկսել բնակվել այստեղ:
XIX-րդ դարում մետրոպոլիտի կողմից՝ այստեղ ապրելու համար Թուրքիայից և Իրանից հազարավոր ընտանիքներ վերաբնակեցնելուց հետո, Իրավանը դարձավ ավելի հայկական քաղաք: Այդուհանդերձ դեռ 1870-ական թ թ. այնտեղ ապրում էր ընդամենը 12 հազ. մարդ, այսինքն այն ավել ի փոքր էր, քան Շուշան և հայ գաղթականները գերադասում էին աշխատանք գտնել Բաքվում (Lourie, Yerevan’s Phenomenon, p. 177-178):