Հայերի «գալը»

Պասկևիչ. «Փախստականների մեծամասնությունը, հատկապես աղքատները ձգտում էին դեպի Ղարաբաղ…»

paskevich-ivan-fedorovich

Ռուսաստանի՝ Իրանից հայերի վերաբնակեցման հիմնական նպատակներից մեկը էր՝ «քրիստոնեականացնել», ավելի ճիշտ «հայկականացնել» Ադրբեջանի գավառները: 19-րդ դարի 30-կան թթ. սկզբներին Անդրկովկասի «վարչական կառուցվածքը» որոշելու համար այդ տարածքներ ժամանած սենատորներ Պ.Ի. Կուտայսովը և Յ. Ի. Մեչնիկովը նույնպես այդ նպատակն էին հետապնդում: Նրանք «այդ երկրի բնակչությանը ուղղափառ կրոնի ճառագայթներով լուսավորելու և կենարար խաչը իսլամական փլատակների վրա բարձրացնելու» համար առաջարկում էին՝ «այդ տարածքների բնակիչներին ստիպել ռուսերեն խոսել, մտածել ու զգալ »:

Սամուել Վիմս. «Ռուսները հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի՝ ժողովրդագրական փոփոխություններ են կատարել Կովկասում»

samuel weems

…Ռուսաստանը 1826 թվականից սկսել է Կովկասը միացնել իր տարածքներին: Այդ ժամանակվա ռուսական փաստաթղթերի համաձայն, Ղարաբաղում ապրել է 90 հազ. մարդ: Այնտեղ կար մեկ մեծ քաղաք և 600 գյուղ ու նրանցից միայն 150-ում են հայեր ապրել: Իսկ 19-րդ դարի վերջերին  տեղի բնակչության մեծ մասին բռնությամբ վտարելուց հետո, հայերը դարձան այդ տարածքի հիմնական բնակիչները: 1828-1830 թթ. ռուսների կողմից այդ հողերում 130 հազարից ավել հայեր վերաբակեցնելու և տեղի բնակիչիների տներն ու հողերը նրանց տրամադրելու հիմնական պատճառն այն էր, որ նրանք գիտեին, որ հայերը աջակցելու են  Ռուսական  կայսրությանը:

Հայերի «գալը»-ժամանակագրություն

12-ը  հոկտեմբերի 181 3 թ .- 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը և Ադրբեջանը երկու մասի բաժանող «Գյուլիստանի պայմանագիրը» օրակարգ բերեց հայերի Հյուսիսային Ադրբեջանում վերաբակեցնելը:

 1823 թ. –Տեղեկատվության  համաձայն, հայերը կազմում էին Ղարաբաղի մարզի  շուրջ  20 հազար ընտանիքներից ընդամենը 1,5 հազարը:

1826-1828 թթ. –Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Իրավանի գրավումից հետո, հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին հայերի Ադրբեջանում վերաբնակեցնելու մասին նախագիծ է պատրաստել: Ա.Ս. Գրիբոյեդովը նույնպես մեծ դեր է խաղացել այդ պլանի պատրաստման ու իրագործման մեջ: