Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությունը-11 սեպտեմբերի 2001 թ.
Սեպտեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանագների Նյու-Յորք և Վաշինգտոն քաղաքներում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները խորապես ցնցել ու վշտացրել է Ադրբեջանի հասարակությանը: Աշխարհի ամենահզոր պետությունում հազարավոր մարդկային զոհերով և բազմաթիվ ավերածություններով ուղեկցվող սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Մարդկության մեծ հույսերով թևակոխած XXI-րդ դարի սկզբին՝ սահմաններ չճանաչող ահաբեկչության գլոբալ հանցագործություն լինելը ի հայտ եկավ՝ մարդկային ողջ արժեքների դեմ վերածված պատմության ընթացքում չտեսնված տեսքով: Թեև այսօր նշանակետում է ԱՄՆ-ը, այս սարսափելի աղետը իրականում կարող է ուղղվել բոլոր պետությունների ու ժողովուրդների դեմ: