Ադրբեջանի Հանրապետոթյան նախագահ Հեյդար Ալիևի Մարտի 31-ի՝ Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ իր ժողովրդին ուղղած ուղերձը. 31 մարտ 1999 թ.
Հարգելի համերկրացիներ!
Այսօր Ադրբեջանը ապրում է իր անկախության ութերորդ տարին: Անկախության տարիներին մեր ձեռք բերած կարևոր նվաճումներից մեկը՝ մեր պատմության երկար տարիներ գաղտնի պահված, կեղծված և աղավաղված ժամանկաշրջանի և դեպքերի օբյեկտիվ պատկերն ստեղծելու հնարավորության ձեռք բերելն է: Նման դեպքերից մեկն էլ՝ մեր պետության կողմից արդեն իր քաղաքական ու իրավական գնահատակականն ստացած և տարելիցը նշվող Ադրբեջանցիների ցեղասպանության օրն է:





Սեպտեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանագների Նյու-Յորք և Վաշինգտոն քաղաքներում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները խորապես ցնցել ու վշտացրել է Ադրբեջանի հասարակությանը: Աշխարհի ամենահզոր պետությունում հազարավոր մարդկային զոհերով և բազմաթիվ ավերածություններով ուղեկցվող սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Մարդկության մեծ հույսերով թևակոխած XXI-րդ դարի սկզբին՝ սահմաններ չճանաչող ահաբեկչության գլոբալ հանցագործություն լինելը ի հայտ եկավ՝ մարդկային ողջ արժեքների դեմ վերածված պատմության ընթացքում չտեսնված տեսքով: Թեև այսօր նշանակետում է ԱՄՆ-ը, այս սարսափելի աղետը իրականում կարող է ուղղվել բոլոր պետությունների ու ժողովուրդների դեմ:








