«Այսօր Ադրբեջանում նշվում է 1990 թ. հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունների 27-րդ տարելիցը»

trend_shehidler_xiyabani_180114

Բաքու-ԱՊԱ:Այդ օրը կառավարության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի աշխատակիցները, շարքային քաղաքացիները կայցելեն Շեհիդների ծառուղի, որտեղ հուղարկավորված են Հունվարի 20-ի ողբերգության զոհերը:

Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է. Իլհամ Ալիև

14706777705319838355_1000x669

Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է:

Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ կայացած եռակողմ գագաթնաժողովում:

«Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանդիսանում են հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Հակամարտության հետ կապված ներկայիս ստատուս քվոն անթույլատրելի է: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», – ասել է Իլհամ Ալիևը:

ARMENIA.AZ

 

Ադրբեջանի խորհրդարանը դիտարկում է առաջին տիկնոջ առաջարկը

milli-meclis

Միլլի Մեջլիսի պլենար նիստում քննարկվում է Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ, պատգամավոր Մեհրիբան Ալիևայի՝ Հանրապետության Օրվա առթիվ (28 մայիսի) համաներման ակտի ընդունման մասին առաջարկը:

«2007 թվականից ի վեր Ադրբեջանում ընդունվել է համաներման մասին 3 ակտ, որոնք վերաբերել են շուրջ 30 հազար մարդու: Բոլոր այդ ակտերն ընդունվել են Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախաձեռնությամբ», – հայտարարել է Մեհրիբան Ալիևան, տեղեկացնում է Armenia.Az-ը:

Նրա խոսքով, ներկայիս ակտը կվերաբերի ավելի քան 10 հազար դատապարտյալների, որոնցից շուրջ 3500 կհայտնվեն ազատության մեջ:

Armenia.Az