սյունակ

Հայալեզու ադրբեջաներեն գրքի մասին

fuad babayevՇեմախիից պատգամավոր, Եվրանեսթ Խորհրդարանական  Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովի՝  2012 թ. «Միլլի Մեջլիս» ամսագրին տված հարցազրույցից  քաղվածք. «Եվրանեսթ ԽՎ-ի Բաքվի նիստի ընթացքում Հեյդար Ալիևի Ժառանգության Ուսումնասիրման Կենտրոնի (www.aliyevheritage.org) կողմից հրատարակվեց՝ «Պատմական ադրբեջանական պետություններ» խորագրով,  գեղեցիկ ձևավորմամբ գիրքը, որը ադրբեջաներեն ու անգլերեն լեզուների հետ մեկտեղ հրատարակվեց նաև, հայերեն, վրացերեն, մոլդովերեն և ուկրաիներեն լեզուներով:

Գրքում պատմական ադրբեջանական հողերում գոյություն ունեցած պետությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվության հետ մեկտեղ, տրվել են  նաև նրանց  տեղակայված տարածքներն արտացոլող քարտեզներ:  Թեկուզ կարող է մի փոքր անհամեստ հնչել, բայց պետք է ասեմ, որ այդ հրատարակության գաղափարի հեղինակը ես եմ: Գիրքն իրականում հրատարակվել է՝  հեղինակավոր կառույցներում ներկայացվող Արևելյան գործընկերության անդամ երկրների  օրենսդիրներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Իսկ դա չպետք է անհանգստացնի որևէ  մեկին, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչներին:  Սակայն արդեն ապրիլի 2-ին տարբեր հայկական կայքերում հարձակումներ  սկսվեցին այս գրքի, նրա ստեղծագործական կոլեկտիվի նկատմամբ:  Ես ուզում եմ խոսել  այդ կայքերում մեր Համազգային Առաջնորդի հարուստ ժառանգության ուսումնասիրմանն ու քարոզմանը նվիրված, մեծ անհրաժեշտություն ներկայացնող  առաքելություն  իրականացնող կենտրոնի և «Պատմական ադրբեջանական պետություններ» գրքի ստեղծագործական կոլեկտիվի հասցեին արված դատարկ արտահայտությունների մասին: Սակայն փաստը մնում է, որպես փաստ: Հայ օրենսդիրները ապրիլի 2-ին ժամանում են Բաքու և նրանց ներկայացվում է այս հրատարկությունը: Հենց ապրիլի 2-ին տարբեր հայկական կայքերում սկսվում է տեղադրվել՝ Նիկոլայ Մելքումով անվամբ հեղինակի  մեկնաբանությունները: Կարծում եմ  մեկնաբանության կարիք չկա:

Մելքումովի նմանների՝  հայկական մտացածին առասպելների էությունը վեր հանող իրողությունների հանդեպ անհանդուժողական մոտեցումը և  նրանց հատուկ օպերատիվություն ցուցաբերելու  լայն հնարավորությունները կասկած չեն հարուցում:  Ավելին, հենց այդ «մասնագետներն» էլ հետևողական գործունեություն  են ծավալում: Օրինակ, նույն այդ «Պատմական ադրբեջանական պետություններ» գրքի մասին, նրա լույս տեսնելուց մեկ ու կես տարի հետո, 2013 թ. հոկտեմբերին Հայաստանի «Երկիր» հրատարակությունը «Ախտորոշում» վերնագրով մի հոդված է հրապարակում,  որտեղ նորից կրկնվում են՝ 2012 թ. ապրիլին անցկացված Եվրանեսթ Խորհրդարանական  Վեհաժողովի երկրորդ նիստի ընթացքում Մելքումովի ցնդաբանությունները…

Ահա այսպես: Երբեմն հայականությունը ի վիճակի չէ  մարսել հայալեզու ադրբեջաներեն գիրքը: Մեր ինչ անելը պարզ է: Այդպես չէ՞:

Եվ վերջում: Հայ «պատմաբանների» քունը խանգարող «Պատմական ադրբեջանական պետություններ» գիրքը անցած տարի արժանացել է՝ Ադրբեջանի Հրատարակողների ու Տպագրողների Հասարակական Միավորման՝ ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակին նվիրված Առաջին Հանրապետական «Գրքի արվեստ» մրցույթի հատուկ դիպլոմին:

Ֆուադ Բաբաև

Քաղաքական գիտությունների գծով փիլիսոփայության դոկտոր