Հայալեզու ադրբեջաներեն գրքի մասին
Շեմախիից պատգամավոր, Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովի՝ 2012 թ. «Միլլի Մեջլիս» ամսագրին տված հարցազրույցից քաղվածք. «Եվրանեսթ ԽՎ-ի Բաքվի նիստի ընթացքում Հեյդար Ալիևի Ժառանգության Ուսումնասիրման Կենտրոնի (www.aliyevheritage.org) կողմից հրատարակվեց՝ «Պատմական ադրբեջանական պետություններ» խորագրով, գեղեցիկ ձևավորմամբ գիրքը, որը ադրբեջաներեն ու անգլերեն լեզուների հետ մեկտեղ հրատարակվեց նաև, հայերեն, վրացերեն, մոլդովերեն և ուկրաիներեն լեզուներով:
Գրքում պատմական ադրբեջանական հողերում գոյություն ունեցած պետությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվության հետ մեկտեղ, տրվել են նաև նրանց տեղակայված տարածքներն արտացոլող քարտեզներ: Թեկուզ կարող է մի փոքր անհամեստ հնչել, բայց պետք է ասեմ, որ այդ հրատարակության գաղափարի հեղինակը ես եմ: Գիրքն իրականում հրատարակվել է՝ հեղինակավոր կառույցներում ներկայացվող Արևելյան գործընկերության անդամ երկրների օրենսդիրներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Իսկ դա չպետք է անհանգստացնի որևէ մեկին, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչներին: Սակայն արդեն ապրիլի 2-ին տարբեր հայկական կայքերում հարձակումներ սկսվեցին այս գրքի, նրա ստեղծագործական կոլեկտիվի նկատմամբ: Ես ուզում եմ խոսել այդ կայքերում մեր Համազգային Առաջնորդի հարուստ ժառանգության ուսումնասիրմանն ու քարոզմանը նվիրված, մեծ անհրաժեշտություն ներկայացնող առաքելություն իրականացնող կենտրոնի և «Պատմական ադրբեջանական պետություններ» գրքի ստեղծագործական կոլեկտիվի հասցեին արված դատարկ արտահայտությունների մասին: Սակայն փաստը մնում է, որպես փաստ: Հայ օրենսդիրները ապրիլի 2-ին ժամանում են Բաքու և նրանց ներկայացվում է այս հրատարկությունը: Հենց ապրիլի 2-ին տարբեր հայկական կայքերում սկսվում է տեղադրվել՝ Նիկոլայ Մելքումով անվամբ հեղինակի մեկնաբանությունները: Կարծում եմ մեկնաբանության կարիք չկա:
Մելքումովի նմանների՝ հայկական մտացածին առասպելների էությունը վեր հանող իրողությունների հանդեպ անհանդուժողական մոտեցումը և նրանց հատուկ օպերատիվություն ցուցաբերելու լայն հնարավորությունները կասկած չեն հարուցում: Ավելին, հենց այդ «մասնագետներն» էլ հետևողական գործունեություն են ծավալում: Օրինակ, նույն այդ «Պատմական ադրբեջանական պետություններ» գրքի մասին, նրա լույս տեսնելուց մեկ ու կես տարի հետո, 2013 թ. հոկտեմբերին Հայաստանի «Երկիր» հրատարակությունը «Ախտորոշում» վերնագրով մի հոդված է հրապարակում, որտեղ նորից կրկնվում են՝ 2012 թ. ապրիլին անցկացված Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովի երկրորդ նիստի ընթացքում Մելքումովի ցնդաբանությունները…
Ահա այսպես: Երբեմն հայականությունը ի վիճակի չէ մարսել հայալեզու ադրբեջաներեն գիրքը: Մեր ինչ անելը պարզ է: Այդպես չէ՞:
Եվ վերջում: Հայ «պատմաբանների» քունը խանգարող «Պատմական ադրբեջանական պետություններ» գիրքը անցած տարի արժանացել է՝ Ադրբեջանի Հրատարակողների ու Տպագրողների Հասարակական Միավորման՝ ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակին նվիրված Առաջին Հանրապետական «Գրքի արվեստ» մրցույթի հատուկ դիպլոմին:
Ֆուադ Բաբաև
Քաղաքական գիտությունների գծով փիլիսոփայության դոկտոր