Հետազոտություն

Միջազգային հայկական ահաբեկչության ձեւավորումն ու զարգացումը. ժամանակի հայացքի ներքո (Մաս IV)

Ռամիզ Սևդիմալիև

Քաղաքական գիտությունների դոկտոր

 Իհարկե, բոլոր նորաստեղծ հայկական ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ էին այն առանձնահատկությունները, որոնցով 19-20 դդ. բնութագրվում էր հայկական ահաբեկչությունը: Միեւնույն ժամանակ 19-րդ դ. երկրորդ կեսին եւ 20-րդ դ.  սկիզբին հայկական ահաբեկչությունը, որպես հիմք ընդունելով իր նախորդների «հարուստ» փորձը,  շնորհիվ ստորև նշված որոշ կարեւոր հանգամանքների, դարձավ ավելի ծավալուն եւ անցնելով կայուն զարգացման ուղի՝ ընդգրկեց  ողջ աշխարհի տարածաշրջանները:

Միջազգային հայկական ահաբեկչության ձեւավորումն ու զարգացումը. ժամանակի հայացքի ներքո (Մաս III)

Ռամիզ Սևդիմալիև

Քաղաքական գիտությունների դոկտոր

 Շարունակությունը

Վեցերորդ, երբեմն գոյություն չունեցող «Մեծ Հայաստանի» և «հայ ժողովրդի բազմաչարչարության» մասին առասպելներ հորինելը հայկական ահաբեկչության գաղափարախոսությունում առանձնահատուկ տեղ է գրավում, որոնք իրենց հերթին հայերի կողմից իրագործված արյունոտ բռնությանները արդարացնելու համար օգտագործվում են որպես միջոց:

Միջազգային հայկական ահաբեկչության ձեւավորումն ու զարգացումը. ժամանակի հայացքի ներքո (Մաս II)

Ռամիզ Սևդիմալիև

Քաղաքական գիտությունների դոկտոր

Շարունակությունը

Նշենք, որ հայ զինյալների միջսահմանային գործունեությունը կրում էր ոչ եզակի, այլ համակարգված բնույթ: Ցարական Ռուսաստանի հայ բնակիչները գաղտնի ճանապարհով ոչ միայն զենք էին  բերում Օսմանյան կայսրության տարածք, այլ նաեւ այնտեղ իրականացնում էին լայնածավալ քարոզչական գործունեություններ: Հարավային Կովկասի տարածքից, որը հանդիսանում էր Ռուսաստանի մի մասը, թերթերից նյութեր եւ բրոշյուրներ էին բերում Թուրքիա, որոց մեջ Օսմանյան պետության տեղի հայերին զինված ապստամբության, անջատողականության կոչ էին անում եւ հրահրում էին մահմեդականների դեմ: Մասնավորապես, ինչպես նշվում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներքին վերահսկողության վարչության հաշվետվության մեջ՝ 1887 թ հունվարի 18-ին Թուրքիայում առգրավվել էր «Ղարաբաղ»  վերնագրով գիրք, որը ուղարկվել էր Ռուսաստանում բնակվող Հովհաննես անունով հայի միջոցով: 1903 թ. հոկտեմբերի 8 -ին Թուրքիայի կառավարության կողմից ներքին գործերի նախարարությանը հասցեագրված տեղեկության մեջ հաղորդվում էր երկու բրոշյուրների բռնագրավման մասին, որոնք Ղարաբաղում ապրող եւ հայ կազմակերպություններից մեկի առաջնորդը հանդիսացող՝ Ռուսաստանի բնակիչ Արիստակեսի կողմից տարածվել էր հայերի շրջանում: Այս եւ այլ նյութերը հայկական կազմակերպությունների առաջնորդների անունից՝ ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում եւ Պարսկաստանում բնակվող հայերին կոչ էին անում միանալ զինված ապստամբությանը, որի նպատակն էր նշված երկրների տարածքներում ստեղծել այպես կոչված «Մեծ Հայաստան» կամ «ծովից ծով Հայաստան»:

Երկրորդ, հայ ահաբեկչությունը իր ձեւավորման պահից ներկայացրել է մի շարք նորարարություններ, որոնք խթանել են բազմաթիվ երկրներում ահաբեկչության զարգացումը եւ հայ ահաբեկչությունը առանց չափազանցության հանդես գալով այպես ասած «ահաբեկչության ակադեմիայի» դերում, օրինակ դարձավ այլ նմանատիպ կազմակերպությունների համար: Այսօր միջազգային ահաբեկչությունը, եթե կարելի է այսպես արտահայտվել, «պետք է շնորհակալ լինի» հայ ահաբեկչությանը իրենց փորձի «հարստացման» համար եւ նրա համար, որ, միջազգային ահաբեկչության համար հայ ահաբեկչությունը դարձավ որպես կողմնորոշիչ, որը ցույց է տալիս նրա զարգացման ուղիներն ու մեթոդները:

Db_Bank_Ottomani_kravman_masnagtsadz_fedayiner_Marseille_1

Հայտնի է, որ 1896 թ. օգոստոսի 26 -ին  հայ ահաբեկիչները հարձակում կատարեցին Օսմանյան բանկի վրա: Այդ գործողությունը «հատուկ դեր» է խաղացել աշխարհում  ահաբեկչական գործունեության զարգացման գործում եւ այժմ, չնայած նրան, որ այդ հանցագործությունից անցել է արդեն ավելի քան 20 տարի, բայց միջազգային ահաբեկչության համար հայ ահաբեկիչների օգտագործած մեթոդները համարվում են, որպես ամենատարածված եւ նախընտրելի մեթոդներ: Այսպիսով, Դաշնակցության կողմից կազմակերպված այդ հանցագործության ժամանակ հայ ահաբեկիչները խաղաղ քաղաքացիներին վերցրել էին որպես պատանդ: Ահաբեկչական գործողության համար մեկ այլ նորարարությունը դարձավ ահաբեկիչների կողմից իշխանություններին պահանջ ներկայացնելու մեթոդը: Այս սենսացիոն ահաբեկչության երրորդ առանձնահատկությունը դարձավ այն, որ ահաբեկիչներին հաջողվեց Օսմանյան կայսրության սահմաններից անխափան դուրս գալու համար ստանալ իշխանությունների երաշխիքը: Այդ ահաբեկչական գործողութությունը ուներ մի  շարք կարեւոր առանձնահատկություններ, որի ընթացքում ահաբեկիչները «բանկի շենքը ներխուժելուց հետո, ռումբեր էին նետում եւ արծաթե մետաղադրամի տոպրակներից բարիկադներ կառուցելով՝ շարունակում էին կրակել բոլոր ուղղություններով»: Նշենք, որ Օսմանյան բանկի վրա հարձակումը կատարվել էր երեք էթնիկ հայերի կողմից, ովքեր հանդիանում էին ցարական Ռուսաստանի քաղաքացիներ: Բացի այդ, ահաբեկիչներից առգրավվել էր բազմաթիվ զենք եւ պայթուցիկ նյութեր: Թուրքական կողմը կազմակերպել էր ահաբեկիչներից առգրավված զենքերից բաղկացած ցուցահանդես, որը շտապ փակվեց օտարերկրյա  դեսպանների միջամտությունից հետո:

Այդ ահաբեկչակությունը այօր էլ շարունակում է ողջ աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների եւ  բռնությունների համար ծառայել, որպես դասական օրինակ եւ մոդել: Ահաբեկչական հարձակումների մեթոդները մինչեւ հիմա էլ մնում են անփոփոխ, որոնց կազմում ընդգրկվում են մի երկրի քաղաքացիների կողմից մեկ այլ  պետության տարածքում ահաբեկչական գործողությունների իրագործելը, պատանդներ վերցնելը, իշխանություններին պահանջներ ներկայացնելը, մյուս պետությունների տարածք անցնելու համար երաշխիքներ ստանալն ու  իրենց աշխարհաքաղաքական եւ այլ նպատակներին հասնելու համար օտարերկրյա պետությունների կողմից ահաբեկիչների հովանավորումը, որի տիպիկ օրինակը, մեր կարծիքով հանդիսանոմ է 19-րդ դարում գերտերությունների կողմից կիրառվող «երկակի ստանդարտների» քաղաքականությունը:

Նշենք, որ պատանդներ վերցնելու փորձը այսօր նույնպես գոյակցում է որպես ահաբեկչական գործողությունների ամենատարածված մեթոդ: Ահաբեկիչը կամ ահաբեկիչների խումբը հարձակում են կատարում մեկուսացված օբյեկտի (շենքի, ինքնաթիռի, ավտոբուսի, նավի, եւ այլն) վրա, որտեղ սովորաբար կուտակվում են շատ մարդիկ: Նրանք վերահսկողություն են սահմանում օբյեկտների վրա, այնտեղ գտնվող մարդիկանց պատանդ են վերցնում եւ իշխանություններին ներկայացնում են պահանջներ (հաճախ այդ պահանջները իշխանություններին ներկայացվում են այդ գործողությունների հանցակիցների միջոցով): Այդ պահանջները սովորաբար ուղեկցվում են՝ սահմանված ժամկետում իշխանությունների կողմից ահաբեկիչների պահանջները չբավարարելու դեպքում պատանդներին սպանելու սպառնալիքով: Իշխանությունները հաճախ բանակցությունների մեջ են մտնում ահաբեկիչների հետ, ինչը հազվադեպ է լինում արդյունավետ: Այդ բանակցությունների արդյունքում՝ ահաբեկիչների պահանջները կատարվելուց հետո, պատանդներին կամ ազատ են արձակվում, կամ էլ իշխանությունները ահաբեկիչների դեմ ձեռնարկում է հարձակում, որը սովորաբար պատանդների շրջանում զոհերի է հանգեցնում: Հետեւաբար, ահաբեկիչների կողմից պատանդ վերցնելու եղանակը, որի «հիմնադիրը» հանդիսանում են հայ ահաբեկիչները, շարունակում է մնալ որպես ահաբեկչական գործունեության ամենավտանքավոր մեթոդներից մեկը:

Երրորդ, հայկական ահաբեկչությունը, իր ստեղման պահից աչքի էր ընկնում իր անդամների կողմից հատուկ դաժանությամբ եւ վրեժխնդրությամբ իրագործված բռնություններով, այդպիսով նա իր նպատակին հասնելու համար այդ բռնությունները իրագործում էր նաև այն հայերի դեմ, ովքեր չէին ցանկանում դառնալ արյունալի արարքների մասնակից, որոնք կատարվում էին հայ ահաբեկիչների կողմից:

Մասնավորապես, «Հնչակ» կուսակցության ծրագիրը, ըստ ֆրանսիացի գիտնական Մալեվիլի, հնչում էր այսպես «բոլոր պայմաններում պետք է ոչնչացնել թուրքերին եւ քրդերին, երբեք ներողամիտ չլինել այն հայերի նկատմամբ, ովքեր դավաճանում են իրենց նպատակներին եւ վրեժխնդիր լինել նրանց դեմ»: Թուրքիայի տարածքում հայկական պետություն ստեղծելու ուղղությամբ պայքար տանելու համար՝ Եվրոպայում «Հնչակ» կուսակցության գաղափարախոսները գումար էին հավաքում զենք գնելու համար: «Հնչակի» գործողությունները ֆինանսավորելու համար, այդ գումարները ձեռք էին բերվում, որպես  կանոն, շանտաժի եւ ահաբեկման միջոցով, իսկ այն հայերը, ովքեր ընդդիմանում էին ընդունել «Հնչակի» գործունեությունը՝ դաժանաբար ոչնչացվում էին: Այլախոհ հայերի ոչնչացման մեթոդները, ինչպես նաեւ կանխամտածված սադրանքները հանդիսանում էր «Հնչակի» գործունեության հիմնական տարրերից մեկը, որն ուղղված էր հայերի միջավայրում վախի մթնոլորտ ստեղծելուն: Մասնավորապես, 1895 թ. հայ ահաբեկիչներ՝ Ավետ Ավեքը եւ Գալուստ Անդրոսյանը, ովքեր հանդիանում էին այդ կուսակցության անդամները, «մշակեցին «Վանի մեծ ապստամբության» ծրագիրը, որը հետագայում համաշխարհային հանրությանը հիշեցնելու էր «թուրքերի կողմից իրագործված վայրագությունների» մասին: Նման գործողությունների իրականացման համար պահանջվում էին մեծ գումարներ եւ բազմաթիվ զոհեր: Վանա լիճի մոտակայքում գտնվող Աղթամար վանքի վանահայրը ստանձնել էր վանքի դրամական միջոցներից օգտվելով՝ մասամբ ֆինանսավորել այդ ծրագիրը: Նա հրաժարվել էր միանգամից վճարել, քանի որ նա կարծում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերը ապրում են երջանիկ: Նրա մերժումը թանկ նստեց նրա եւ իր քարտուղարի համար, այնպես, որ նրանք սպանվեցին եւ քառատվեցին և  նրանց դիակները գցեցին լիճիը: Վանահայրի իրավահաջորդը հաճույքով վճարեց պահանջվող գումարը» եւ ապստամբության ժամանակ, որը սկսվեց մեկ տարի անց, հայ ահաբեկիչները ոչնչացրեցին Վանի գրեթե ողջ մահմեդական բնակչությանը:

Թեննեսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Մայքլ Գյունտերը նույնպես նշում էր, որ «Դաշնակցության ահաբեկչական գործողությունները ուղղված էին ոչ միայն Օսմանյան կառավարության պաշտոնյաների դեմ, այլ նաեւ այն հայերի դեմ, ովքեր չէին ծառայում դաշնակցականների շահերին»: 1983 թ. նոյեմբերի 3-6-ին Չիկագոյում (Իլլինոյսի նահանգ) տեղի ունեցավ Մերձավորարեւելյան ուսումնասիրությունների Ասոցիացիայի 18 -րդ ամենամյա ժողովը, որտեղ «Հայոց պատմության մեջ ժամանակակից քաղաքական բռնությունների արմատները» թեմային նվիրված զեկույցով  հանդես եկավ հայ քաղաքագետ Ժ.Լիբարիդյանը: Նա, իր զեկույցի մեջ ներկայացրել էր 1904-1906 թթ. հայ ահաբեկիչների կողմից Բաքվում եւ Թբիլիսիում,  ինչպես նաեւ Վանի եւ նրա շրջակայքում իրագործված քաղաքական սպանությունների վիճակագրական տվյալները: Ժ.Լիբարիդյանի ներկայացրած տվյալները մեջբերող պրոֆեսոր Լօուրին՝ նշում էր, որ երեք տարվա ընթացքում կատարվել են 105 քաղաքական սպանություններ, որոնց ընթացքում սպանվել են 56 հայ իրազեկիչներ, 32 ռուս եւ թուրք պաշտոնատար անձինք եւ սպաներ, 7 կամ 8 սադրիչներ: Ինչպես երեւում է, շատ կարճ ժամանակահատվածում հայ ահաբեկիչների կողմից սպանվող մարդկանցից յուրաքանչյուր երկրորդը ծագումով հայ էր: Ինչպես երեւում է, խաղաղ հայ քաղաքացիներին սպանելով՝ հայ ահաբեկիչները ձգտում էին հայ բնակչության շրջանում սերմանել վախի մթնոլորտ, եւ վախի ու շանտաժի միջոցով նրանց դարձնել իրենց կամքին ենթակա, ինչպես նաեւ նրանց ստիպել լռելու հայ ահաբեկիչների անմարդկային գործունեության մասին:

Նման մեթոդը, գրեթե հարյուր տարի անց՝ 1988 թ. հայ հրոսակախմբերի կողմից կիրառվեց նաեւ Սումգայիթում: Արդեն հաստատվել է, որ Սումգայիթի ջարդերը մշակվել եւ հրահրվել էր Խորհրդային Միության ՊԱԿ-ի կողմից, իսկ այդ ջարդերի իրագործողները եղել են ծագում հայ հանցագործներն ու ավազակները, որոնց գլխավորում էր Էդուարդ Գրիգորյանը, որը այդ իրադարձությունների ժամանակ անձամբ սպանել է հինգ հայի: Այդ իրադարձությունների ժամանակ, հարձակման եւ բռնության թիրախ էին դարձել այն էթնիկ հայերը, որոնք չէին հանդիսանում ծայրահեղական կազմակերպություններ՝ «Ղարաբաղի» եւ «Կռունկի” անդամներ: Նշենք, որ Սումգայիթի դեպքերը նախապես պլանավորված էր հայ ազգայնական շրջանակների ակտիվ մասնակցությամբ, որոնք նապատակ էին հետապնդում՝ Ադրբեջանի վրա զինված հարձակման նախօրեին՝ միջազգային հանրության ուշադրությունը հակաադրբեջանական քարոզարշավի վրա ներգրավելու համար ստեղծել բարենպաստ հիմք:

Նշենք, որ ԱՍԱԼԱ-ի ղեկավար Հակոբ Հակոբյանի «New-York Times» թերթի 1980 թ. օգոստոսի 1-ի համարում տպագրված հայտարարությունը նույնպես հաստատում է այն փաստոը, որ հայ ահաբեկչական կազմակերպությունները բռնության ակտեր էին իրագործում այն էթնիկ հայերի դեմ, ովքեր չէին ցանկանում դառնալ նրանց արյունոտ արարքների մասնակից: Հակոբյանի հայտարարության մեջ նշվում էր, որ «մեր թշնամին հանդիսանում է թուրքական վարչակարգը, ՆԱՏՕ -ն եւ այն հայերը, ովքեր մեզ հետ չեն»:

Հայ ահաբեկիչների այս արյունալի փորձը ընդունվել է նաեւ մյուս  ահաբեկչական կազմակերպությունների կողմից, որոնք այսօր օգտվելով այդ փորձից՝ ձգտում են կաշառել  պետական հաստատությունների պաշտոնյաներին եւ ներգրավել ֆինանսական ռեսուրսները ու  նրանք, ովքեր հրաժարվում են համագործակցել ահաբեկիչների հետ՝ բարբարոսաբար ոչնչացվում էին: Այս մեթոդը, որպես առավել արդյունավետ միջոցներից մեկը, օգտագործվում է նաեւ նույն ահաբեկչական կազմակերպության անդամների միջեւ առաջացած տարաձայնությունների լուծման ժամանակ: Նման դեպքում խնդիրը լուծվում է ամենապարզ ձեւով, նա, ով ահաբեկչական կազմակերպության ղեկավարության կողմից մեղավոր է ճանաչվում, ոչնչացվում է, այլ կերպ ասած, խնդիրը լուծվում է աղանդավորական ձեւով:

Նշենք, որ հետագայում հայ ահաբեկիչների կողմից սպանության այս դաժան մեթոդը բազմիցս օգտագործվել է ոչ միայն էթնիկ հայերի դեմ, ովքեր հրաժարվում էին դառնալ անմարդկային բռնություների մասնակից,  այլ նաեւ մյուս ազգությունների խաղաղ բնակչության, առաջին հերթին ադրբեջանցինեիի դեմ: Հետագայում պատմությունը ականատեսը եղավ բռնության այլ անմարդկային եւ բարդ ձեւերի, այդ թվում  դիակների սրբապղծման: Դիակների կամ կենդանի մարդուն սրբապղծելը, մարմնի վերջույթների կտրելը, կանանց ու անչափահաս երեխաներին բռնաբարելը, հղի կանանց փորը սրով պատռելը, մարդու աչքերն հանելը, քառահատելը, կամ մարդուն կենդանի-կենդանի այրելը՝ ահա սա է ոչ լրիվ ցուցակը, որը հայ ահաբեկիչների կողմից իրագործվում էր խաղահ բնակչության դեմ: 20-րդ դարում, հայկական ահաբեկչության բարգավաճման տարբեր ժամանակաշրջաններում՝ այս եւ այլ դաժանությունները հայ ահաբեկիչների կողմից իրագործվել է էթնիկ ադրբեջանցիների դեմ:

Մի շարք հեղինակներ նշում են, որ դաշնակցականները եւ հայերից կազմված մյուս խմբավորումերը իրենց գործունեության ժամանակ գիտակցաբար օգտագործում էին լայնածավալ ահաբեկչական ակտեր, որպեսզի հրահրել օսմանյան թուրքերին հայերիզանգվածային ռեպրեսիաներին եւ սպանությանը, այսպիսով վայելելով հայերի լայն օժանդակությունը եւ վերջապես՝հայերին աջակցելու համար ապահովել խոշոր տերությունների միջամտությունը: Հայտնի պատմաբան Վիլյամ Լանկերի խոսքով՝ «հայ ագիտատորների անմիջական նպատակը եղել է անմարդկային հալածանքների ուղեկցությամբ հրահրել զանգվածային անկարգություններ, որպեսզի նրանց հաջողվի ապահովել գերտերությունների միջամտությունը»: Իր հերթին, ահաբեկչության գործով հայտնի փորձագետ Վոլտեր Լաքերը գրում է, որ «նրանք (հայ ահաբեկիչները) հույս չունեին, որ կառավարությունը կարող է տապալվել եւ դրա համար էլ նրանց ռազմավարությունը հիմնված էր սադրանքի վրա: Նրանք ենթադրում էին, որ ամենայն հավանականությամբ, իրենց հարձակումները թուրքերի մոտ կառաջացնի բռնի վրեժխնդրություն, ինչի արդյունքում հայ բնակչությունը կգործի ավելի արմատականորեն, ես խորապես ցնցված լինելով զանգվածային ջարդերից՝ արեւմտյան տերությունները կսկսեն հանդես գալ նրանց կողմից»:

Չորրորդ, հայկական ահաբեկչական կազմակերպությունները օտարերկրյա պետությունների ուշադրությունը ներգրավելու եւ առավելագույն արդյունավետություն ստանալու նպատակով իրենց կանխամտածված գործողությունները իրականացնում էին մարդաշատ վայրերում՝ հրապարակներում ու  երկաթուղային կայարաններում եւ որպես կանոն, օգտվում էին ծայրահեղ սադրիչ մեթոդներից: Բռնություններ իրագործելուց անմիջապես հետո, լրագրողներին դեպքի վայր հրավիրելը  հանդիսանում էր հայկական ահաբեկչության պարտադիր հատկանիշներից մեկը:

Այս առումով, 1895 թ. սեպտեմբերի 30-ին «Հնչակ» կուսակցության կողմից Ստամբուլի Մեծ Նավահանգիստի (Բաբ-ի-Ալի) մոտագայքում կազմակերպված հանրահավաքը հանդիսանում է ավելի ցուցադրական: Հանրահավաքի կազմակերպիչները նախապես նամակներ էին ուղարկել բոլոր դեսպանատներին, որի մեջ հաղորդվում էր բռնությունները դատապարտող խաղաղ ցույցի անկացման մասին: Մինչդեռ, ինչպես նշում է ավստրիացի գիտնական Է. Ֆայգլը՝ «ցուցարարների մեծ մասը եկել էին զենքերով, որպեսզի ոստիկանության եւ ցուցարարների միչեւ ընդհարում հրահրելով՝ սեպտեմբերի 30-ը դարձնել հիշարժան օր: Կեսօրին մոտ երկու հազար մարդ էր հավաքվել  Գում Գափու թաղամասում՝Հայոց պատրիարքարանի առջեւ: Ամբոխը բարձր բղավում էր, հնչում էին վրեժխնդրության կոչեր եւ դա տեւեց մինչեւ այն պահը, երբ ապստամբության ղեկավարներից մեկը հնչեցրեց «Ազատություն կամ մահ» կարգախոսը: Դա ազդանշան էր Բաբ-ի-Ալի վրա հարձակում կատարելու համար»: Այս գործողությունը հանգեցրեց զոհերի եւ մի քանի օր Ստամբուլում տիրեց պայթյունավտանգ իրավիճակ:

Հինգերորդ, բնակավայրերի ավերումը, մարդկանց զանգվածաբար կոտորելը, ջարդերը, խաղաղ բնակիչների, հատկապես երեխաների եւ կանանց նկատմամբ ըստ ազգային պատկանելիության՝ առանձնակի դաժանությունների իրագործումը, պատմական, մշակութային եւ կրոնական հուշարձանների, ինչպես նաեւ սոցիալական նշանակություն ունեցող շինությունների (հիվանդանոցներ, դպրոցներ, եւ այլն) ոչնչացումը հանդիսանում է հայկական ահաբեկչության առանձնահատկություններից մեկը:

Ինչպես հայտնի է, 20-րդ դարի սկզբին «Դաշնակցության» ղեկավարությունը ընդունեց որոշում Կովկասում կուսակցության գործունեությունը ամրապնդելու մասին եւ այս առումով, 1905 թ. հոկտեմբերին ընդունվեց այսպես կոչված «Կովկասյան նախագծը»: 1907 թ. սկզբին «Դաշնակցությունը» ուներ 3,233 խմբավորումներ, որոնցից ավելի քան 2,300-ը գործում էր ցարական Ռուսաստանում՝ հիմնականում Հարավային Կովկասում, իսկ մնացած խմբավորումները հայկական սփյուռքի բնակություն հաստատած երկրներում: Նշենք, որ այս որոշումը, մասնավորապես ընդունվել է ի պատասխան 1903 թ. ռուսական ցարի ընդունած  Հայ Լուսավորչական եկեղեցու գույքի բռնագրավման մասին հրամանագրի: Կարճ ժամանահատվածում, հայ ահաբեկիչները Ռուսաստանի մարզպետների եւ այլ պաշտոնյաների դեմ իրագործեցին բազմաթիվ մահափորձեր: Սակայն ցարական Ռուսաստանին հաջողվեց  «Դաշնալցության» ահաբեկչական գործունեությունները ուղղել ադրբեջանցիների դեմ: 1905-1907 թթ. ընթացքում հայկական զինված ուժերը ադրբեջանցիների դեմ իրագործել են մի շարք լայնածավալ արյունալի գործողություններ, որոնք մեկնարկել են Բաքվում եւ հետո ընդգրկել է ողջ Ադրբեջանի տարածքը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական բնակավայրերը: Ավերվել եւ հողին էին հավասարեցվել հարյուրավոր բնակավայրեր, դաժանաբար սպանվել էին հազարավոր ադրբեջանցիներ: Թիֆլիսում Օսմանյան կայսրության  գլխավոր հյուպատոսության 1906 թ. հունվարի 22-ի տեղեկատվության համաձայն՝ 1905 թ. ընթացքում միայն Գյանջայում հայ զինյալները կողմից այրվել է ավելի քան 300 մահմեդականների տներ եւ սպանվել են հազարավոր մահմեդականներ, որոնց զանգվածային բնաջնջմանը մասնակցել են նաեւ օսմանյան պետության՝ Էրզրումի մարզից եկած ավելի քան 800 հայ զինյալներ: Կարեւոր է ընդգծել, որ ադրբեջանցիների ջարդերին ակտիվորեն է մասնակցել նաեւ հայկական եկեղեցին: Այսպես, 1907 թ. Գյանջա քաղաքի հայկական եկեղեցիներում ոստիկանության կողմից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ հրազեն ու պայթուցիկ նյութեր: Ըստ Թիֆլիսում Օսմանյան կայսրության գլխավոր հյուպատոս Ֆոգզիի, ով արտաքին գործերի նախարարին հասցեագրված իր նամակում նշում էր, որ հայկական եկեղեցիներում հայտնաբերված զենքն ու զինամթերքը պատկանում էին «Դաշնակցության» խմբավորումներին: Բացի այդ, նույն թվականին Գյանջաում՝ իր տանը մեծ թվով հրազեն եւ պայթուցիկ նյութեր պահելու համար ձերբակալվել էր «Դաշնակցության» ամենահեղինավոր առաջնորդներից մեկը՝ հայկական Կոռպիկ եկեղեցու վարդապետը, որը նաեւ մշակում էր պլաններ՝ Օսմանյան կայսրության տարածքում դիվերսիոն- ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

-Իսկ սկսած 1917 թ. դեկտեմբերից մինչեւ 1918 թ. հունիսը՝ միայն Իրավանի նահանգում թալանվել եւ այրվել էին 200 ադրբեջանաբնակ գյուղեր, որոնք Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումից հետո, ընդգրկվել էին ցարական Ռուսաստանի կազմի մեջ: Հայկական զինված ուժերը ադրբեջանցիների նկատմամբ իրականացրեցին արդեն ավանդական դարձած էթնիկ զտումների քաղաքականություն: Ինչպես գրում են ամերիկացի գիտնականներ Ջ. Մակկարտին եւ Կ.Մակկարտին, «զանգվածային ջարդերը եւ գյուղերի ոչնչացումը՝ վերջիններին (ադրբեջանցիներին- Ռ.Ս) ստիպում էին լքել իրենց հարազատ վայրերը: Հակամարտության ավարտին 180,000 մահմեդականներ, կամ Իրավանի նահանգի մահմեդական բնակչության ավելի քան երկու երրորդ մասը սպանվեց կամ էլ փախստական ​​դարձավ»: 1918 թ. մարտից սկսած՝ բոլշեւիզմի դրոշի եւ հակահեղափոխական տարրերի դեմ պայքարի անվան տակ Բաքվի կոմունան՝ Ս. Շահումյանի ղեկավարությամբ սկսեց իրականացնել չարաբաստիկ ծրագիր, որը ուղղված էր ողջ Բաքվի նահանգում ադրբեջանցիների ոչնչացմանը: Բաքվում, Շամախիում, Գուբայում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախչըվանում, Լենքորանում եւ Ադրբեջանի այլ տարածաքներում ադրբեջանցիների ցեղասպանությունը իրականացվում էր առանձին դաժանությամբ: Խաղաղ բնակչությունը զանգվածաբար սպանվել էր, գյուղերը ամբողջությամբ այրվել էին, ազգային մշակույթի հուշարձանները, դպրոցները, հիվանդանոցները, մզկիթները եւ այլ շինությունները ոչնչացվել էին, Բաքվի մեծ մասը վերածվել էր ավերակի: 1918 հուլիսի 15-ին ԱԺՀ կառավարության հրամանագրով սահմանվեց արտակարգ իրավիճակները հետաքննող հանձնաժողով, որը պետք ե զբաղվեր մահմեդականների եւ նրանց սեփականության դեմ իրագործված բռնությունները հետաքննելու գործով: Այդ հանձնաժողովի տարածած զեկույցի համաձայն, Բաքվում միայն թուրք-մահմեդական բնակչության զոհերի թիվը կազմում էր 12,000 մարդ: Բաքվի բնակիչների կեսից ավելին՝ էթնիկ ադրբեջանցիները ստիպված են եղել փախչել քաղաքից: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են Ջ. Մակկարտին եւ Կ.Մակկարտին Ադրբեջանի մնացած մասում, ըստ ամերիկյան հետախուզության աղբյուրների, 60,000 ադրբեջանցի- թուրքերը դարձան փախստականներ ​​եւ հայերի կողմից ավերվեցին 420 մահմեդական գյուղեր: Տարբեր աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Հարավային Կովկասում այս ժամանակահատվածում ոչնչացվել են 50, 000-ից մինչեւ 100, 000 էթնիկ ադրբեջանցիներ:

1918 թ. մայիս 28-ին, անկախության հռչակումից հետո, Ադրբեջանը կրկին բախվեց հայերի տարածքային պահանջների հետ: Հաշվի առնելով գերիշխող պատմական եւ քաղաքական իրողությունները, ինչպես նաեւ տարածքային պահանջները վերացնելու նպատակով՝ 1918 թ. որոշվեց Իրավանը հանձնել հայերին եւ ադրբեջանական հողերում ստեղծվեց հայկական պետություն, որի մայրաքաղաքը դարձավ Իրավան քաղաքը: Սակայն դրանից հետո հայերը շարունակեցին ադրբեջանցիներին վտարել  իրենց հողերից: Հայերի զինված ագրեսիայի արդյունքում՝  Զանգեզուրի միջանցքը զավթվեց եւ նրանց հաջողվեց սահման հաստատել Պարսկաստանի հետ:

 Շարունակելի

Միջազգային հայկական ահաբեկչության ձեւավորումն ու զարգացումը. ժամանակի հայացքի ներքո

Ռամիզ Սևդիմալիև

Քաղաքական գիտությունների դոկտոր

Ահաբեկչությունը ոչ միայն սոսկ քաղաքական, սոցիալական կամ կրոնական բողոքի արտահայտության մի ձեւն ու միջոցն է, այլ նաեւ աշխարհաքաղաքական մրցակցության գործիք է եւ հետեւաբար, միշտ եղել է մեծ քաղաքականության զենքը: Մի շարք ահաբեկչական կազմակերպությունները ձեւավորվել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ առաջատար երկրների միջեւ ընթացող աշխարհաքաղաքական դիմակայության սրման ժամանակաշրջաններում, որոնք նպատակ էին հետապնդում դրա միջոցով անուղղակի ազդեցություն գործել իրադարձությունների զարգացման վրա եւ օգտագործելով այսպես կոչված «ազգային հարցի» խաղաքարտը՝ շահարկել առկա իրավիճակը այս կամ այն երկրում, կամ տարածաշրջանում: Այս դեպքում անտեսանելի պատերազմի իրականացումը, այդ թվում պայքարի ահաբեկչական ձեւերի օգտագործումը դառնում է նրանց ռազմաքաղաքական ռազմավարության հիմքը: