Թուրքական NTV հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել ադրբեջանական տարածքներից, որոնք ազատագրվել են ապրիլի սկզբին տեղի ունեցած 4-օրյա պատերազմի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, հայտնի թուրք լրագրող Ահմեդ Յեշիլթեփեն առաջին արտասահմանցի լրագրողն է, ով ռեպորտաժ է պատրաստել ազատագրված տարածքներից:
Ռեպորտաժում թուրք լրագրողը ներկայացրել է հակամարտության պատմությունը, խոսել է Հայաստանի Զինված ուժերի կողմից ավելի քան 24 տարի առաջ ադրբեջանական տարածքների օկուպացիայի, ազատագրված տարածքներում տիրող իրավիճակի, ադրբեջանական բանակի տարած վստահ հաղթանակի մասին: «24 տարի է այստեղից ոչ ոք ոտք չէր դրել Ջաբրայիլ», ռեպորտաժում ասում է Ահմեդ Յեշիլթեփեն: