Մեր զրուցակիցն է՝ հայտնի հնագետ-պատմաբան, Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Իլյաս Բաբաևը:
-Իլյաս մուալլիմ, երկար տարիներ է դուք գլխավորում եք Կովկասյան Ալբանիայի կենտրոնական քաղաքը եղող Գաբալայում հնագիտական պեղումների կատարման աշխատանքները: Ալբանիայի ստեղծման ժամանակաշրջանում ինչպիսի՞ն էր հասարակական-քաղաքական իրավիճակը մեր տարածքներում:
–Ալբանիան ստեղծվել է մ.թ.ա. IV-րդ դարում: Նախնական շրջանում այս տարածքը գտնվում էր Աքեմենյան կայսրության կազմում: Աքեմենյան կայսրությունը ընդգրկում էր՝ արևմուտքում Եգիպտոսը ներառյալ, հյուսիս-արևելյան Աֆրիկան, արևելքում Հնդկաստանի Ինդոս գետի հովիտը, հարավում Պարսից ծոցը և Հնդկական օվկիանոսից հյուսիսում մինչև Մեծ Կովկասյան լեռներն ընկած տարածքը: Մինչ այդ ժամանակ, աշխարհում դեռ չէր ստեղծվել նման մեծությամբ կայսրություն: Աքեմենների կայսրությունը ստեղծվել էր մ.թ.ա. 550 թվականին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասը և հատկապես Ադրբեջանը դեռ Աքեմեններից առաջ, գտնվում էին Միդիայի պետության կազմում: Մ.թ.ա. VII-րդ դարում հյուսիսից Կասպից (ի դեպ, այս անունը Խազարի համեմատ, մեզ համար ավելի հարազատ է) ծովով Կովկասյան լեռների միջև եղած անցումով (Դերբենդի անցում) դեպի հարավ շարժվող սկյութները այստեղ թագավորություն ստեղծելով, տիրապետել են 28 տարի: Մ.թ.ա VI-րդ դարի սկզբներին Միդիայի տիրակալ Կիակսարը նրանց պարտության մատնելով, վտարել է և կրկին վերականգնել է Միդիայի տիրապետությունը:
Միդիայի պետության կազմում գտնվող Պարսկական (հույները անվանում են Պերսիդա) նահանգի տիրակալ աքեմենի ցեղից եղող Կուրուշ 2-րդն ( հունական աղբյուրներում Կիր) ապստամբություն բարձրացնելով, պարտության է մատնել Միդիայի վերջին թագավոր Աստիակին և ստեղծել է Աքեմենյանների պետությունը: Կարճ ժամանակի ընթացքում Կուրիշ-2րդը (մ.թ.ա. 550-530 թթ.), նրա որդին Կամբիզ 2-րդը (մ.թ.ա. 530-523 թթ.) և Դարա 1-ինը (մ.թ.ա. 522-486 թթ.) նվաճելով մի շարք երկրներ, մեծ կայսրություն են ստեղծել: Հերոդոտի տվյակների համաձայն, Աքեմենյան կայսրության հյուսիսային սահմանները հասնում էր մինչև Մեծ Կովկասյան լեռները:
Հնագետ Իդեալ Նարիմանովը Գազախի տարածքում Սարըթեփե հուշարձանի շուրջ պեղումներ կատարելու ժամանակ, սյան հիմնաքար է հայտնաբերել: Ավելի ուշ Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանում Գումբաթի կոչվող տարածքում նույնպես մեծ հուշարձան է հատնաբերվել: Այդ բոլորը ապացուցում են Հարավային Կովկասի Աքեմենյանների կայսրության կազմում գտնվելու մասին Հերոդոտի տեղեկությունը: Իսկ իմ ղեկավարությամբ Շամքիրում միջազգային արշավախմբի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված հուշարձանը Հարավային Կովկասում հայտնաբերված նման հուշարձաններից ամենամեծն է: Միայն մի շենքի զբաղեցրած տարածքը հավասար է մեկ հեկտարի: Իսկ բակի հետ մեկտեղ, զբաղեցնում է մոտ 20 հեկտար տարածք: Իսկ մի քանի քառ կմ տարածքը զբաղեցնում է հոյակապ պալատը: Երևում է Աքեմենների Հարավային Կովկասի ղեկավավարման կենտրոնը գտնվել է այստեղ:
-Ալբանիայի ու ալբանների մասին նախնական տեղեկատվությունները ո՞ր ժամանակաշրջանին են զուգադիպում:
Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 336 թ. հարձակվել է Աքեմենների պետության վրա: Մ.թ.ա. 331 թ. Գավգամելի ճակատագրական մարտում նշվում է մեր տեղի բնակիչների՝ ալբանների անունը: Իսկ նրանցից առաջ այս տարածքներում ապրում էին կասպերը: Մենք համարում ենք, որ կասպերի կազմում կային նաև ալբաններ: Այսպիսով, Ալբանիայի պետության ստեղծման համար սոցիալ-տնտեսական բազան արդեն ձևավորվել էր մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ քառորդում: 1959 թվականից պեղումներ եմ կատարում Ալբանիայի գլխավոր քաղաը հանդիսացող Գաբալա քաղաքում: Օգտվելով առիթից, կցանկանայի նշել Գաբալայում պեղումներ կատարող մեր խոշոր գիտնականներ Սալեհ Գազիևի ու Գարա Ահմեդովի անունները: 2006 թվականից գերմանացիները, վրացիները և ռուսները մասնակցել են այդ արշավախմբին:
Իմ դոկտորական դիսերտացիան կապված է հնագույն քաղաքների ստեղծման հետ: Քաղաքի առկայությունը արդեն նշանակում է պետության առկայությունը, իսկ դրա առկայությունը իրավական համակարգի առկայությունն է: Այդ իրավիճակը ստեղծվել էր արդեն մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին: Աքեմենների ժամանակաշրջանում արդեն ավարտվել էր այս տարածքում ապրող ցեղերի համախմբվելը: Ստրաբոնը նշում է այդ տարածքում ապրող 26 ցեղերի անունները: Ամեն մի ցեղ ուներ իր բասևսը: Մեզ հայտնի է նրանցից միայն երեքի անունը: Ալբանների կենտրոնական քաղաքը Գաբալան էր: Մեր գրավոր աղբյուրներում ևս տեղեկատվություններ կան ալբանների մասին: Սակայն երբեմն այդ աղբյուրները ճշգրիտ չեն արտացոլում իրականությունը:
Օրիանակ, Ստրաբոնը նշում է, որ ալբանները հակում չունեն առևտրի նկատմամբ, առևտուր են անում փոխանակման միջոցով: Այսինքն, իբր փող չեն ճանաչել: Սակայն պետք է նշեմ, որ մենք պեղումների ժամանակ շատ գանձեր ենք հայտնաբերել: Պարզվել է, որ Ստրաբոնի ապրած ժամանակաշրջանից 300 տարի առաջ ալբանները մեծ թվով դրամ են հատել և այդ փողերը նմանեցրել են Ալեքսանդր Մակեդոնացու դրամներին: Ես բոլոր այդ տեղեկությունների մասին 1971 թ. հրատարակել եմ Մոսկվայում:
Մ.թ.ա. IV-րդ դարից սկսվում է հելլենիզմի ժամանակաշրջանը: Այդ ժամանակ արդեն առևտուրը վերածվում է համաշխարհային առևտրի: Ստեղծվում է Մեծ Մետաքսե ճանապարհը, որը համաշխարհային առևտրային համակարգի ճանապարհն էր: Նրա մի քանի ճյուղերն էլ անցնում էին Ալբանիայով:
Հռոմի կայսր Պոմպեյի արշավանքների ժամանակ Ալբանիայի տիրակալ Արոսը ուներ 60 000 հետևակ ու 22 000 ձիավոր: Բնականաբար դա մեծ թիվ էր: Իսկ Ալեքսանդր Մակեդոնացին Արևելյան արշավանների ժամանակ ուներ 30 հազ. հետևակ ու 5 հազ. ձիավոր: Այդ թիվը նաև ցուց է տալիս երկրի բնակչության մեծ թիվը: Նշեմ նաև, որ մ.թ.ա. 2-րդ դարում Պտոլոմեյը նշում է Ալբանիայի 29 քաղաքների անունները: Նրանցից մի քանիսը խոշոր բնակավայրեր էին: Այդ քաղաքների թիվը մոտովորապես հավասար է այնտեղ ապրող ցեղերի թվին: Այդ ամենը պարզ պատկերացում են կազմում երկրի տարածքի չափերի մասին:
Գաբալայում կատարված պեղումների ժամանակ այնքան շատ արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել որ դրանք հիմք են տալիս ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ Կովկասի, Մերձավոր Արևելքի պատմության ուսոմնասիրման համար:
Ալբանիան հյուսիսային Ադրբեջանի տարածքում ստեղծված առաջին անկախ պետությունն է: Իհարկե, այդ ժամանակ առկա էին հարավում Մաննան և այլ պետություններ: Գաբալայի անունը հիշատակվում է մ.թ.ա. 1-ին դարում: Գաբալայի մասին գրել է մեծ Պլինին: Նրա հիշատակած Գաբալայի որտեղ գտնվելը հայտնաբերեցի 1967 թվականին: Վերջին երկու տարում իմ կատարած պեղումների ժամանակ հայտնի է դարձել, որ այստեղ կան ավելի հնագույն բնակավայրեր: Հայտնաբերել եմ վաղ երկաթե դարին վերաբերող հացահատիկի մեծ շտեմարաններ, իսկ նրանց հատակին այրված գարու հատիկներ: Դա ցույց է տալիս, որ սոցիալ-տնտեսական հարցերը պետք է վերանայվեն: Այսինքն մ.թ.ա. 7-6-րդ դարերում մեծ քաղաքի ստեղծման համար կարևոր բազա է եղել:
Գաբալան մինչև մ.թ.ա. 5-րդ դարի կեսերը մնում է, որպես Ալբանիայի մայրաքաղաք: Աքեմենների կազմում եղած ժամանակ նրանք այստեղ չեն տարածել իրենց ավանդույթներն ու կրոնը: Հույները գրում են, որ ալբանները չէին հավատում Զևսին, Հելիոսին, Սելենային: Նրանք ամենից շատ երկրպագում էին Լուսնի Աստծուն, որի գլխավոր քուրմը երկրում համարվում էր թագավորից հետո ամենահեղինակավոր անձը:
Սովորաբար, քաղաքի ստեղծվելու ժամանակ պետք է լինի նաև գիր: Տեղեկություն կա Պոմպեյի ու Ալբանիայի տիրակալի միջև նամակագրության մասին: Սակայն մեզ մոտ գրավոր հուշարձանների թիվը շատ քիչ է: Մ.թ.ա. 5-րդ դարում Ալբանիան ուներ իրեն հատուկ գրեըր: 15-16-րդ դարերի ձեռագրերում նշված են այբուբեն ու գիր ունեցող ժողովուրդների անունները: Այնտեղ հիշատակվում է նաև ալբանների անունը: Ալբաններն ունեին 52 նշաններից բաղկացած այբբենարան: Այդ նշաններից բոլորը արտահայտում էին ձայները:
Պատերազմի հետագա տարիներին Մինգեչևիրի էլեկտրակայանի կառուցման ընթացքում կատարվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են քարերի վրա գրված արձանագրություններ: Սակայն գրքեր չկային: Ալբանական գրերը կապում են Մեսրոպ Մաշտոցի հետ: Նա եկել է Ալբանիա և հարգանքով է ընդունվել Ալբանիայի տիրակալի կողմից, որին թեև համարում են գարգարի բարբառով բաղաձայններով հարուստ այբուբենի ստեղծող, սակայն իրականում նա կարգավորել ու կատարելագործել է այդ այբուբենը (կրկնում եմ, չի ստեղծել): Վերջին տարիներին Զազա Ալեքսիձեն Հյուսիս-արևելյան Եգիպտոսում մի մանուսկրիպտ է հայտնաբերել: Այնտեղ 160 էջից բաղկացած ալբաներեն լեզվով տեքստ կա: Զազա Ալեկսիձեն այդ գիրքը կարդում էր կովկասյան լեզուների հիման վրա: Երբ ես նրան հարցրեցի, թե քանի նշաններ կան այդ տեքստում, նա պատասխանեց, որ 52 նշանններ: Նա նաև նշեց այդ գրքի լեքսոնարի լինելու մասին: Այսինք կոնսպեկտավորվել են առկա գրքերը: Ուրեմն այդ լեզվով ավելի վաղ նույնպես եղել են գրքեր: Մի խոսքով, Կովկասյան ալբանիան խոսքի բոլոր իմաստներով ադրբեջանական պետություն է, որի մայրաքաղաքը մոտ 800 տարի եղել է Գաբալա քաղաքը: Ալբանները մեր նախնիներն են: Սակայն նշեմ նաև, որ Ալբանիա անվան ծագումը հայտնի չէ: Որոշ աղբյուրներում նշվում է Ալբանիայի «Ալբուս» (լատիներեն «սպիտակ») բառից ծագելը: Երևում է այդ բառը վկայակոչում է այնտեղ ապրող բարձրահասակ, շիկավուն, սպիտակամորթ մարդկանց: Չնայած, որ Իտալիայում, Մեքսիկայում, այսօր Եվրոպայում անկախ պետություն հանդիսացող Ալբանիայի անվան մեջ նույնպես հանդիպում ենք ալբան բառին:
-Իլյաս մուալլիմ, հայտնի է, որ ալբանները ընդունել են քրիստոնեությունը: Կան արդյոք տեղեկություններ այն մասին, որ ալբաններն են առաջինն ընդունել քրիստոնեությունը, թե հայերը:
-Աղբյուրների համաձայն, Մովսես Կաղանկատվացին նշել է, որ մեր եկեղեցին ստեղծվել է հայկական եկեղեցուց առաջ: Մեր թվարկության 1-ին դարի վերջերին և 2-րդ դարի սկզբներին միսիոներ Եղիշեին ուղարկում են կրոնը տարածելու: Հնարավոր է, որ այդ ժամանակաշրջանում մեզ մոտ արդեն կային քրիստոնեական համայնքներ: Քրիստոնեկան կրոնը ստեղծվելու ժամանակ, այն հետապնդման էր ենթարկվում Հին Հռոմում: Նույնիսկ Ներոնը Հռոմ քաղաքը հրդեհելու ժամանակ մեղքը բարդել է քրիստոնյաների վրա: Քրիստոնյաներին քոլիզեյում նետում էին վայրի կենդանիների առաջ: Դրա համար էլ 1-ին դարում անիմաստ էր եկեղեցի փնտրելը: Սակայն կարող էին լինել որոշ աղոթավայրեր ու աղոթատներ: Միայն 312 թ. Կոնստատինը քրիստոնեությունը հայտարարեց, որպես ազատ կրոն: 325 թ. Թուրքիայի տարածքում Միխսեյ քաղաքում հրավիրվեց աշխարհի քրիստոնյաների 1-ին ֆորումը: 4-րդ դարի առաջին կեսին ալբաններն արդեն ընդունել էին քրիստոնեական կրոնը: Մեր տարածքները և Բյուզանդիայի և Սասանիների համար ունեին ռազմավարական նշանակություն: Երկու պետությունների միջև գնացող պատերազմներում Ալբանիան, որպես քրիստոնեական պետություն, Բյուզանդիայի կողմն էր: Սակայն այն ժամանակ մեր Սասանիների տիրապետության տակ լինելու համար, տեղի բնակիչներին ստիպում էին ընդունել զրահադաշտական կրոնը: Սակայն տեղի բնակիչները չէին ընդունել զրահադաշտականությունը: 450 թ. Սասանիների տիրակալը կանչելով ալբաններին, վրացիներին ու հայերին, հայտնում է, որ նրանք պետք է ընդունեն զրահադաշտականությունը: Նրանք մտածելով, որ չեն կարող հաղթել Սասանիներին, ձևացնում են, իբր ընդունել են զրահադաշտականությունը: Սասանիները իրենց կրոնը տարածելու համար զրահադաշտ քրմերին ուղարկում է Ալբանիա: Ժողովուրդը չի ընդունում զրահադաշտականությունը և ապստամբություն է բարձրացնում ու վտարում է այդ քրմերին: Սասանիների բանակն այս անգամ գալիս է Ալբանիա, որի տիրակալը՝ Վաչեն հրաժարվում է իշխանությունից և դառնում է սովորական քահանա: Սասանիները 30 տարվա ընթացքում կառավարում են իրենց փոխարքաների միջոցով: Այդ ժամանակաշրջանում մայրաքաղաքը Գաբալայից տեղափոխվում է Բարդա: Այդ որոշումն ընդունելու համար մեծ դեր է խաղում Գաբալայի լեռներին մոտ գտնվելը և ժամանակ առ ժամանակ լեռնային ցեղերի հարձակումներին ենթարկվելը: Ավելի ուշ, արաբների արշավանքի հետ վերջ է տրվում զրահադաշտականության տարածմանը: 651 թ. Եզդեգիրդ II-ի օրոք վերջ է տրվում Սասանիների իշխանությանը, որից հետո մենք ընդգրկվեցինք արաբական խալիֆաթի կազում:
-Տարբերություն կա՞ այդյոք, հայերի և ալբանների ընդունած քրիստոնեական կրոնների միջև:
-Մեր քրիստոնեական կրոնի մեջ եղել են տարբեր աղանդներ: VII-րդ դարի վերջին և VIII-րդ դարի սկզբին մեր եկեղեցիները արաբների օգնությամբ դարձնում են մոնոֆիզիտներ: Հայերն էլ են մոնոֆիզիտ: Սակայն մեզ մոտ կան նաև դիաֆիզիտներ: Օրինակ, Նիջի ուդինները գրիգորյանական են, իսկ Օղուզի ուդինները՝ ուղղափառներ: Ալնբաններն ունեին իրենց առանձին կաթողիկոսությունը և Գանձասարը դրա կենտրոնն էր: Մխիթար Գոշը ալբանական կաթողիկոսության պատվերով ստեղծում է մի դատաստանագիրք: Նա այդ դատաստանագիրքը գրելիս օգտվել է և քրիստոնեական օրենքներից և իսլալական շարիաթից: Մեր եկեղեցին VII-րդ դարում արաբների ազդեցության տակ նույնականացվում է հայկական եկեղեցու հետ: Մեր տարածքներում առկա են բազմաթիվ քրիստոնեական կրոնական հուշարձաններ: Դրանց ուսումնասիրությունը ունի ռազմավարական նշանակություն:
-Իլյաս մուալլիմ, Ալբանիայի օրոք, ներկայիս Ղարաբաղի տարածքում ապրել ե՞ն հայեր:
-1987 թ. Երևանում վերջին անգամ մասնակցել եմ գիտական խորհրդի ժողովին: Հայերը ունեին Երեմյան ազգանունով հայտնի գիտնական: Նա ինձ հետ զրույցի ժամանակ պատմում էր, որ Հայաստանում չեն սիրում նրան: Ես շատ զարմացա, որովհետև իրոք նա մեծ գիտնական էր: Երբ հարցրեցի դրա պատճառը, պատասխանեց, որ նա նշում է, որ Ղարաբաղում ապրել են ոչ թե հայեր այլ ալբաններ: Ես ասացի, որ այդ մասին ոչ միայն դուք, այլև շատերը գիտեն, նույնիսկ ակադեմիկոս Օրբելլին է գրել այդ մասին: Դա արդեն պացուցված փաստ է: Կովկասյան Ալբանիայի ժամանակաշրջանում Ղարաբաղում հայեր չեն ապրել: Հայերը Ղարաբաղ են եկել միայն ռուսական տիրապետությունից հետո: Այդ ժամանակաշրջանում կատարված մարդահամարը նույնպես ապացուցում է դա: Եթե նայեք, դեռ XX-րդ դարի սկզբներին հրատարակված ռազմական քարտեզներին, կտեսնեք, որ աշխարհագրական տեղանունների 90 տոկոսից ավելին ադրբեջաներեն լեզվով են:
-Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հետաքրքիր հարցազրույցի համար:
Գյունդուզ Նասիբով, 1905.az